Արցախում նախագահի թեկնածու, նախկին պետնախարար Արայիկ Հարությունյանը քարոզարշավի շրջանակներում երեկ հանդիպումներ է ունեցել Ստեփանակերտում։
Հանդիպման մասին նրա ֆեյսբուքյան գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Նախընտրական քարոզարշավի ծանրաբեռնված օրակարգովս պայմանավորված՝ վերջին օրերին փոքր-ինչ պասիվացել էր մեր հաղորդակցումն օն-լայն հարթակում: Յուրաքանչյուր օր, առանց բացառության, պլանավորված հանդիպումներից բացի, սոցիալական տարբեր խմբերի նախաձեռնությամբ ունենում եմ չնախատեսված մոտ մեկ տասնյակի հասնող ակտիվ քննարկումներ, որոնք տևում են մինչև ուշ գիշեր: Դա էլ, իմ կարծիքով, հանրային մեծ աջակցության դրսևորում է, որը թույլ է տալիս, հոգնության փոխարեն, ավելի մեծ ոգևորվածությամբ շարունակել քարոզարշավը:
Երեկ հանդիպումներս մայրաքաղաքում էին:
Կրկին հավաստիացրեցի, որ, մեր հաջողության պարագայում, նախ պետական կառավարման համակարգում, ուժային ծառայությունների ղեկավար պաշտոններում նշանակվելու են միայն հասարակության կողմից մեծ հարգանք վայելող մարդիկ: Ես չեմ պատրաստվում գլխավորել մի կառավարություն, որի անդամների կատարած սխալներն ու թերությունները ներելու կամ, առավել ևս, արդարացնելու եմ: Բացառված է:
Ինչ վերաբերում է Ստեփանակերտի զարգացման ծրագրին, ապա նախատեսում ենք առաջիկա հինգ տարիներին ամբողջությամբ վերանորոգել բոլոր այն շենքերի տանիքները, շքամուտքերն ու բակերը, որոնք ունեն դրա անհրաժեշտությունը: Ամբողջությամբ ավարտելու ենք փողոցների ասֆալտապատման և կապիտալ վերանորոգման աշխատանքները, մայրաքաղաքի փողոցներում մեքենաների խցանումները վերացնելու համար կկառուցվեն գետնանցումներ, կլուծվի կոյուղու խնդիրը: Պատարայի ջրամբարի կառուցման արդյունքում անհամեմատ փոխվելու է մայրաքաղաքի խմելու ջրի որակը:
Բարեկեցիկ ապագա կերտելու մեր ծրագրերում ներառվել է Ստեփանակերտի յուրաքանչյուր թաղամաս, ինչը որակապես փոխելու է յուրաքանչյուր ստեփանակերտցու ապրելակերպը: Մենք չենք ասում՝ լավ է լինելու, մենք ներկայացնում ենք այդ ամենն իրականություն դարձնելու իրատեսական ճանապարհը: Մենք շատ լավ ենք գիտակցում մեր խոսքի արժեքն ու նշանակությունը և տարիների ընթացքում ապացուցել ենք դա: Վստահե՛ք, և նոր արդյունքները երկար սպասեցնել չեն տա»:
13:35
13:14
12:03
11:36
11:08
10:35
10:09
18:03
17:45
17:22
17:09
16:55
16:45
16:38
16:22
16:21
16:16
16:04
16:03
15:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03