Սեւան քաղաքում մեկնարկել է վերականգնողական կենտրոնի գործարկումը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից, 2019 թվականից «Ջինիշյան հիշատակի հիմնադրամի» աջակցությամբ Սեւան քաղաքում սկսվել է մանկական վերականգնողական կենտրոնի գործարկման աշխատանքները: Համայնքի ավագանու կողմից անհատույց տարածք է հատկացվել կենտրոնի գործունեության համար: Երկամյա ծրագրից հետո 2021 թվականից առողջապահության նախարարությունը իր վրա կվերցնի այդ կենտրոնի ֆինանսավորումը։
«Այդպիսով, Սեւանի տարածաշրջանի մոտ 100 երեխաներ կստանան իրենց անհրաժեշտ վերականգնողական բուժօգնությունը հենց տեղում։ Ծրագրի թիրախը Սեւան համայնքն է եւ տարածաշրջանի գյուղական համայնքները: Կենտրոնի հիմնական գործառույթն է՝ մասնագիտացված ցերեկային խնամքի կենտրոնի միջոցով հաշմանդամություն եւ զարգացման խանգարումներ ունեցող երեխաների համար մասնագիտացված աշխատանքների իրականացում, որի շնորհիվ էականորեն կբարելավվի նրանց կյանքի որակը: Կենտրոնում աշխատելու է 12 հոգուց բաղկացած անձնակազմ: Ծրագրի մեկնարկից առաջ ստորագրվել է համագործակցության Հուշագիր Սեւան համայնքի եւ «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ-ի միջեւ,-ներկայացրեց Սեւանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը:
17:02
16:37
16:19
16:09
15:49
15:28
15:05
13:48
13:29
13:12
09:45
09:34
09:18
09:02
14:35
14:15
13:57
13:32
13:17
13:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01