Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ Անկարան ոստիկանության հատուկ ջոկատների շուրջ 1000 աշխատակցի է ուղարկել Հունաստանի հետ սահման, որպեսզի նրանք խանգարեն հույն սահմանապահներին հետ ուղարկել Հունաստան անցնել փորձող փախստականներին: Այս մասին տեղեկացնում է թուրքական NTV հեռուստաալիքի կայքը:
«Միայն Էդիրնեից Հունաստան է անցել 139 070 փախստական: Հունաստանը փորձել է 4900-ին հետ ուղարկել Թուրքիա, 164 փախստական վնասվածքներ է ստացել սահմանին բախումների ժամանակ, նրանք այժմ գտնվում են հիվանդանոցներում»,-տեղեկացրել է Սոյլուն:
Թուրք նախարարի խոսքով` փախստականների հոսքի վերաբերյալ Աթենքի ներկայացրած տվյալները չեն համապատասխանում իրականությանը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Թուրքիայից հարյուրավոր փախստականներ սկսել են շարժվել դեպի Եվրամիության անդամ երկրների սահմաններ: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Անկարան հայտարարել է, որ չի խոչընդոտելու փախստականների շարժին դեպի Եվրոպա: Հաղորդվում էր, որ փախստականների մեծ խմբեր են նկատվել Ստամբուլում, Էդիրնեում, Իզմիրում և Այդընում:





13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44