ՀՀ ֆինանսների նախարարությունում մեկնարկել են էլեկտրոնային գնումների նոր համակարգի ներդրման ուղղությամբ աշխատանքները: Նախատեսվում է, որ համակարգը պատրաստ կլինի 2021 թվականին: Էլեկտրոնային գնումների նոր համակարգի ներդրման գաղափարը բխում է Հայաստանի կառավարության գործունեության եւ ՀՀ պետական ֆինանսների կառավարման 2019-2023 թթ. համակարգի բարեփոխումների ռազմավարության գործողությունների ծրագրերից: Գործընթացի շրջանակում Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ ձեռք է բերվել նախնական համաձայնություն՝ համակարգի ներդրումն իրականացնել բանկի աջակցությամբ: Այս կապակցությամբ բանկի խորհրդատուների մասնակցությամբ նախարարությունում կազմակերպվել է քննարկում, որի ընթացքում խորհրդատուները ներկայացրել են բանկի կողմից առաջարկվող համակարգի բիզնես մոդելը, ինչպես նաեւ ֆունկցիոնալ եւ տեխնիկական կառուցակարգերին վերաբերող պայմանները: Հանդիպման արդյունքում խորհրդատուների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն առաջարկվող համակարգի բիզնես մոդելի վերաբերյալ լրացուցիչ հիմնավորումներ ներկայացնելու մասին: Նոր համակարգը հնարավորություն կտա ընդլայնել օգտագործող պատվիրատուների շրջանակը, կլինի բաց կառավարման տվյալների մոդելով հավաքագրվող տեղեկատվություն: Հնարավորություն կընձեռվի ավտոմատացված եղանակով իրականացնել վերլուծություններ եւ մոնիտորինգ: Իրականացվող փոփոխության նպատակն է ունենալ տարածաշրջանում առավել արդիական ու Հայաստանի կարիքներին բավարարող էլեկտրոնային գնումների համակարգ:
14:45
14:33
14:14
13:56
13:41
13:22
13:07
12:52
12:36
12:19
12:03
11:48
11:36
11:26
11:15
11:02
10:35
10:19
10:02
09:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02