ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում այսօր Բրյուսելում հյուրընկալվել է «Վիլֆրիդ Մարտենս» եվրոպական հետազոտությունների կենտրոնում, որտեղ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել կենտրոնի նախագահ, Սլովակիայի նախկին վարչապետ Միկոլաշ Ձուրինդայի հետ: Նախագահ Սարգսյանը հատկանշական է համարել, որ հանդիպումը կայանում է հենց Վիլֆրիդ Մարտենսի անունը կրող կենտրոնում, քանզի Մարտենսը Հայաստանի լավ բարեկամն էր, քրիստոնեադեմոկրատական արժեքների մեծ ջատագով, ով մի քանի անգամ այցելել է Հայաստան և ում անմիջական աջակցությամբ է սկիզբ դրվել Հայաստանի Հանրապետական կուսակցության համագործակցությանը Եվրոպայի ամենամեծ քաղաքական ընտանիքի՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) հետ: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել նաև Վիլֆրիդ Մարտենսի ներդրումը և համակողմանի աջակցությունը Հայաստանի՝ եվրոպական մերձեցման գործընթացում: Միկոլաշ Ձուրինդայի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են «Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամի, որի համահիմնադիրը և հոգաբարձուների խորհրդի նախագահը Սերժ Սարգսյանն է, և «Վիլֆրիդ Մարտենս» եվրոպական հետազոտությունների կենտրոնի համագործակցության հեռանկարները: Սերժ Սարգսյանը զրուցակցին ներկայացրել է հիմնադրամի առաքելությունն ու գործունեությունը, որն իրականացվում է բացարձակ թափանցիկության և հաշվետվողականության պայմաններում: «Լույս» հիմնադրամը հայտ է ներկայացրել անդամակցելու «Վիլֆրիդ Մարտենս» եվրոպական հետազոտությունների կենտրոնին: Պարոն Ձուրինդան իր աջակցությունն է հայտնել այդ նախաձեռությանը: Զրուցակիցների կողմից ընդգծվել է կրթական, վերլուծական, հետազոտական աշխատանքի կարևորությունը, այդ թվում` պոպուլիզմի դեմ պայքարի թեմայով: Միկոլաշ Ձուրինդայի խնդրանքով Սերժ Սարգսյանն անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական և արտաքին քաղաքական զարգացումներին և մարտահրավերներին:
17:47
17:27
17:04
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44