Բրազիլիայի արտգործնախարարությունը վենեսուելացի դիվանագետներին իրազեկել է այն մասին, որ նրանք պետք է լքեն երկիրը, հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Folha de S.Paulo-ն: Ըստ պարբերականի` երկրի արտաքին գործերի նախարարության գրառման մեջ նշվում է, որ եթե դիվանագետներն ինքնուրույն չլքեն Բրազիլիան, ապա նրանց կարտաքսեն: Բրազիլիայում ներկայումս 17 վենեսուելացի դիվանագետ կա: Բացի Բրազիլիայում դեսպանությունից, Վենեսուելան հյուպատոսություններ ունի Մանաուսեում, Ռիո դե Ժանեյրոյում, Բելենում, Սան Պաուլոյում, Ռեսիֆեում եւ Բաո-Վիստեյում: Ավելի վաղ Antagonista պորտալը հրապարակել էր Բրազիլիայի արտգործնախարարության հրահանգը, որում նշվում էր, որ երկիրը հետ է կանչում դիվանագետներին եւ Վենեսուելայում իր առաքելությունների տեխնիկական կազմին: Բոլիվարիական Հանրապետությունում կմնա մեկ բրազիլացի դիվանագետ եւ դիվանագիտական իմունիտետի վարչության աշխատակիցներից մեկը, նշել է պարբերականը: Վենեսուելայում իրավիճակը սրվել էր 2019-ի հունվարի 23-ից հետո, երբ ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն, որի` խորհրդարանի խոսնակի պաշտոնում նշանակումը դրանից երկու օր առաջ Գերագույն դատարանը չեղյալ էր հայտարարել, իրեն գործող նախագահ հայտարարեց: Միացյալ Նահանգները նրան ճանաչեցին որպես պետության ժամանակավոր ղեկավար, նրանց միացան Լիմա Խմբի երկրները (բացառությամբ Մեքսիկայի), Ամերիկյան պետությունների կազմակերպությունը եւ ԵՄ երկրների մեծ մասը: Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կատարվածը հեղաշրջման փորձ անվանեց եւ հայտարարեց ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին: Նրան աջակցություն հայտնեցին Ռուսաստանը, Բելառուսը, Իրանը, Չինաստանը, Կուբան, Նիկարագուան, Սիրիան եւ Թուրքիան:
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44