ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ս.թ. մարտի 5-ին աշխատանքային ճաշ է ունեցել Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ` Հայաստանի հարցով Եվրախորհրդարանի հիմնական զեկուցող, Ռումինիայի նախկին նախագահ Տրայան Բեսեսկուի և Ադրբեջանի հարցով հիմնական զեկուցող Ժելյանա Զովկոյի հետ: Հիշյալ պատգամավորները նաև Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներ են: Հանդիպման ընթացքում բազմակողմանի վերլուծվել է տարածաշրջանային անվտանգային միջավայրը: Նախագահ Սարգսյանը ներկայացրել է իր տեսակետները Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլի շուրջ, ինչպես նաև անդրադարձել հակամարտության ծագման և զարգացման փուլերին: Եվրոպական խորհրդարանի պատգամավորների խնդրանքով Սերժ Սարգսյանը ներկայացրել է նաև Հայաստանի ներքին քաղաքական զարգացումների վերաբերյալ ՀՀԿ տեսակետները: Նախագահ Սարգսյանը նույն օրը երեկոյան մեկ այլ աշխատանքային հանդիպում է ունեցել ԵԺԿ և Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միության (CDI) գլխավոր քարտուղար, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Անտոնիո Լոպես Իստուրիցի հետ: Քննարկվել է հարցերի լայն շրջանակ, այդ թվում` Հայաստանի ներքաղաքական իրադարձություններին առնչվող: Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա հունվարին Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միության Գործադիր կոմիտեն հատուկ բանաձև էր ընդունել Հայաստանում քաղաքական իրավիճակի վերաբերյալ` ընդգծելով դատական իշխանության նկատմամբ կառավարության ոտնձգությունները և ՍԴ-ի նկատմամբ իրականացվող ապօրինի գործողությունները: Միությունը նախազգուշացրել էր Հայաստանի կառավարությանը դեպի ավտորիտարիզմի ճանապարհ անցնելու մասին և ահազանգել, որ հանրային ճնշումը չարաշահելով, իշխող կուսակցության օգտին զսպումների և հակակշիռների համակարգը բացասականորեն փոխելը մեծ հետընթաց քայլ կլինի: Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միությունը հանդիսանում է համաշխարհային ամենախոշոր և ազդեցիկ քաղաքական ընտանիքներից մեկը, որի անդամ են ավելի քան 70 իշխող և խոշոր ընդդիմադիր կուսակցություններ մոտ 50 երկրներից` ինչպես Եվրոպայից, այնպես էլ Լատինական Ամերիկայից, Ասիայից և այլ տարածաշրջաններից:
13:35
13:14
12:03
11:36
11:08
10:35
10:09
18:03
17:45
17:22
17:09
16:55
16:45
16:38
16:22
16:21
16:16
16:04
16:03
15:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03