Մեքքայի ալ Հարամ մեծ մզկիթը, որի ներքին բակում է գտնվում մուսուլմանների գլխավոր սրբավայր Քաաբան, ինչպես նաեւ Մեդինայի Մարգարեի մզկիթը (Ալ Մասջիդ ան Նաբավի) իրենց աշխատանքը վերսկսել են Սաուդյան Արաբիայում կորոնավիրուսի նոր տեսակով վարակվելու դեպքերի հայտնաբերման ֆոնին սանիտարական մշակում անցկացնելուց հետո: Այս մասին հայտնել է տեղական Al-Ekhbariya հեռուստաալիքը: Ընդ որում՝ հեռուստաալիքը չի հստակեցնում՝ սրբավայրերն արդյոք կրկին կբացվե՞ն այցելուների համար: Al-Arabiya հեռուստաալիքն իր հերթին տեղեկացրել է, որ ալ Հարամ մզկիթն այցելուների համար փակվել է հինգշաբթի երեկոյան աղոթքից հետո եւ պետք է բացվի մարտի 6-ին ուրբաթօրյա աղոթքը սկսվելուց մեկ ժամ առաջ: Այս շաբաթ ավելի վաղ Սաուդյան Արաբիայի իշխանությունները թագավորության հպատակների եւ երկրում բնակվող օտարերկրացիների համար անորոշ ժամանակով հետաձգել էին ումրան՝ փոքր հաջը: Դրանից բացի, սահմանափակումներ էին մտցվել նաեւ օտարերկրյա ուխտագնացների ումրայի իրականացման համար, որն, ի տարբերություն մեծ հաջի, կարելի է կատարել տարվա ցանկացած ժամանակ: Այս պահին թագավորությունում գրանցված է կորոնավիրուսով վարակման 5 դեպք: Սահմանափակումների միջոցառումների շրջանակում արգելված է Սաուդյան Արաբիա տուրիստական վիզաներով մուտքը այն երկրներից, որտեղ գրանցված են վարակման առավել մեծ թվով դեպքեր:
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02