2019 թվականին Հայաստան է ժամանել 1 մլն 894,8 հազար զբոսաշրջիկ, ինչը 2018 թ-ի համեմատ աճել է 14.7%-ով: Նման տվյալներ է հրապարակել ՀՀ վիճակագրական կոմիտեն: Նշենք, որ 2018 թ-ի հունվար-դեկտեմբերին Հայաստան է այցելել 1 մլն 651 հազար 782 զբոսաշրջիկ: Հայաստան ժամանող զբոսաշրջիկների մի մասը շարունակում է իջևանել հարազատների ու բարեկամների տանը, իսկ մի մասն էլ նախընտրում են ոչ թե հյուրանոցները, այլ՝ վարձով տրվող բնակարանները, քանի որ դրանք համեմատաբար մատչելի են։ Նշենք, որ 2019թ-ին Հայաստան ժամանած 1 մլն 344 հազար զբոսաշրջիկ տեղավորվել է բարեկամի կամ հարազատի տանը, վարձով տրվող բնակարաններում, իսկ 550 հազար 289-ը կամ 29,04%-ը՝ հյուրանոցային տնտեսության օբյեկտներում։ Վիճակագրության համաձայն՝ նախորդ տարի զբոսաշրջության նպատակով Հայաստանից մեկնել է 1 մլն 867 հազար 888 մարդ՝ 2018թ-ի համեմատ աճելով 15.1%-ով: Նրանց մեծ մասը նախընտրել է ինքնուրույն կազմակերպել ուղևորությունը, և միայն 0,55%-ն է օգտվել զբոսաշրջային գործակալությունների ծառայություններից։ Ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության ՝ միջազգային զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձը, որը հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս քան 24 ժամ և ոչ ավելի քան անընդմեջ 1 տարի ժամանակով: Այսինքն` նրա հիմնական նպատակը ճանապարհորդելն է, այլ ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելը, որի դեպքում ուղևորության համար վճարումները կկատարվեին ժամանած վայրում աշխատանքային գործունեությունից ստացված ֆինանսական միջոցների հաշվին:
17:02
16:37
16:19
16:09
15:49
15:28
15:05
13:48
13:29
13:12
09:45
09:34
09:18
09:02
14:35
14:15
13:57
13:32
13:17
13:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01