ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքին, երբ 28-ամյա երիտասարդը ծեծի էր ենթարկել 43-ամյա կնոջը և նրա անչափահաս դստերը:
Մայրը մահացել է, 13-ամյա երեխան շարունակում է մնալ հիվանդանոցում՝ ծանր վիճակում: Աբովյանի խոսքով՝ նման հանցանք կատարած անձինք պետք է արժանանան մարդկային ամենախիստ դատաստանին: Գրառումը ներկայացնում ենք ստորև. «Ինչպես արդեն հայտնի է, Գյումրիում տեղի է ունեցել ողբերգական մի դեպք, որի արդյունքում՝ մահացել է 43 տարեկան մի կին և ծանր վնասվածքներ է ստացել՝ 13 տարեկան աղջիկ երեխա։ Այդ մարդասպանին միանշանակ հարկավոր է հրապարակավ խստագույնս պատժել՝ օրենքի սահմաններում։ Չնայած նման անասուններին հասնում է՝ մարդկային ամենակոշտ դատաստանը։ Նա տղամարդ չի, նա սեռ և ազգություն չունի, մարդասպանը ընդհամենը մի կենսաբանական երևույթ է, որը պետք է պատասխան տա իր կատարած քայլի համար։ Ցավալի է, բայց այս ամենի հետ մեկտեղ, հիմա հազար ու մի «մտահոգ» անձինք և կազմակերպություններ, կսկսեն «վաճառել» այդ ընտանիքի դժբախտությունը, որպեսզի մի երկու կոպեկ գրանտ պոկեն իրենց տերերից, ինչպես նաև այս ահավոր արարքի ներքո առաջ տանեն ապազգային, հակահայկական տարատեսակ կոնվենցիաներ։ Ժողովուրդ ջան, ոչ մի դեպքում, հանկարծ չի կարելի թույլ տալ, որ մարդկանց ողբերգության և վշտի հաշվին այլասերության և ընտանիքների քանդման քարոզ ընթանա։ Եղե՛ք զգոն»։
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02