Իր վարքագծով Գեւորգ Պապոյանը ուրացել է և իր անդամակցած ուժին և իր անցած ճանապարհը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
«Ազգային Ժողովում բակի զրուցարանի («բիսեդկայի») ոճի ելույթից հետո Գևորգ Պապոյանը լրատվամիջոցից լրատվամիջոց հարցազրույց էր տալիս՝ փորձելով սրբագրել իր անցած ճանապարհը ու թեև ընդունում էր, որ Հանրապետական է եղել, այդուհանդերձ փորձում էր բերել տարբեր արդարացումներ։ Պապոյանը նաև ընդունում էր, որ իր անդամությունը դադարեցվել է միայն 2018 թվականին։ Ասում էր, որ նա որևէ բան չի թաքցրել։ Ակնհայտ է, որ իր վարքագծով Պապոյանը ուրացել է և իր անդամակցած ուժին և իր անցած ճանապարհը։ Պապոյանը կարծել է, որ իր կյանքի այդ դրվագը հնարավոր է կոծկել Վիքիպեդիայում իր մասին պատմող էջը խմբագրելով։
Նկարում կարող եք տեսնել, որ երեկ առավոտից սկսած մինչև երեկո Պապոյանը համառորեն փորձել է հեռացնել այն տեղեկությունը, որը վերաբերում է իր քաղաքական կյանքի երկար ժամանակահատվածին։ Խմբագրման իր յուրաքանչյուր փորձից հետո հանրագիտարանի ադմինիստրատորները «Վանդալիզմ» են բնորոշել այդ գործողությունները և անընդհատ վերականգնել են Պապոյանի կողմից հեռացվող տեղեկությունը։ Կարծում եմ չեն թույլ տվել դա անել այն պարզ պատճառով, որ այդ տեղեկությունը իրական է և չի կարող քմահաճորեն հեռացվել։
Այս պատմությունը լավագույնս բնորոշում է Պապոյանի պահվածքը այս օրերի ընթացքում։ Դա վանդալիզմ է իր կենսագրության նկատմամբ, դա վանդալիզմ է ՀՀ ԱԺ բարձր ամբիոնի նկատմամբ, դա վանդալիզմ է քաղաքացու նկատմամբ։ Գուցե գա այն օրը, երբ Վիքիպեդիայի ադմինիստրատորները թույլատրեն իր ուզածի պես խմբագրել այդ էջը, բայց պետք է հասկանալ, որ անցած ճանապարհը խմբագրման ենթակա չէ։ Կարող ես վերարժևորել այն, խմբագրել՝ չես կարող։
Այս պատմության խնդիրը Հանրապետականին մինչև հեղափոխությունը անդամակցելը չէ, այս պատմության խնդիրը պատեհապաշտությունն է, փարիսեցիությունը և սեփական անցյալի ուրացումը։
17:47
17:27
17:04
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44