Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2009 թվականին Էրեբունի համայնքին պատկանող մանկապարտեզներից մեկի շենքը համապատասխան որակավորում ունեցող ընկերության կողմից ճանաչվել է 4-րդ աստճանի վթարային, ինչի հիման վրա 2009 թվականի մարտի 11-ին Էրեբունի համայնքի ավագանին որոշմամբ համաձայնություն է տվել մանկապարտեզի շենքը կազմաքանդելու գործընթացին։
Ոստիկանությունից մանրամասնում են, այնուհետև Էրեբունի համայնքի բարձրաստիճան պաշտոնատար անձը, իր հետ բարեկամական և ընկերական կապի մեջ գտնվող անձանց օգտին գործողություններ կատարելու դիտավորությամբ պայմանավորված, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ է օգտագործել ու կազմակերպել է մանկապարտեզի հողատարածքի օտարման գործընթաց։
Գործընթացի շրջանակներում տվյալ գույքը աճուրդով օտարելու փոխարեն համայնքի ավագանու 2009 թվականի ապրիլի 7-ին կայացրած որոշման հիման վրա տարածքը ընդամենը 10 միլիոն 430 հազար 790 դրամով, ներառյալ կադաստրային արժեքը, օտարվել է հիշյալ բարձրաստիճան պաշտոնատար անձի մտերիմին։
Հետագայում հողամասը գնահատվել է 105 միլիոն դրամ ու գրավադրվել բանկում։ Ապօրինության հետևանքով պետությանը պատճառվել է 94 միլիոն դրամից ավելի վնաս։
Դեպքի առթիվ Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտե։
17:02
16:37
16:19
16:09
15:49
15:28
15:05
13:48
13:29
13:12
09:45
09:34
09:18
09:02
14:35
14:15
13:57
13:32
13:17
13:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01