Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը Մարտի 8-ի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել կանանց: Նա իր ֆեյսբուըքյան էջում գրել է.
«Սիրելի՛ երեւանցիներ, Այսօր Մարտի 8-ն է՝ կանանց միջազգային օրը: Հասարակության բոլոր անդամների համաչափ ներգրավվածությունը հանրային կյանքում ոչ միայն մարդու իրավունքներից բխող բնական անհրաժեշտություն է, այլեւ համայնքն ու պետությունը զորացնելու կարեւոր միջոց: Ուրախ եմ արձանագրել, որ Երեւանի քաղաքային իշխանության, հատկապես՝ ավագանու կազմում մեծ է կանանց ակտիվությունը: Քաղաքային խնդիրներին վերաբերող ամենատարբեր նախաձեռնությունների հեղինակներն ու առաջ մղողները հենց մեր կանայք են: Հաճույքով պետք է նշել, որ մեր գործունեության այս ժամանակահատվածում հնարավորություն ենք ունեցել արժանավորելու կանանց գործունեությունը՝ մասնավորապես, փողոցներ ու պուրակներ անվանակոչելով նշանավոր հայ կանանց անուններով: Գոհունակությամբ փաստեմ նաեւ, որ սկսել ենք բարելավել համայնքային կազմակերպություններում՝ հանրակրթութան, առողջապահության, մշակույթի, կոմունալ տնտեսության եւ այլ բնագավառներում ընգրկված կանանց աշխատանքային պայմանները: Թույլ տվեք հատո՛ւկ շնորհավորել այն կանանց, որոնք իրենց եռանդն ու տաղանդը ծառայեցնում են մեր քաղաքի զարգացմանը: Շնորհակա՜լ եմ Ձեր նվիրված եւ արհեստավարժ աշխատանքի համար: Շնորհավորում եմ բոլորին եւ մաղթում նպատակասլացություն եւ լավատեսություն: Հ.Գ. Գեղեցիկ լուսանկարի համար շնորհակալություն Nare Mkrtchyan-ին»:
17:02
16:37
16:19
16:09
15:49
15:28
15:05
13:48
13:29
13:12
09:45
09:34
09:18
09:02
14:35
14:15
13:57
13:32
13:17
13:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01