ՊԲ-ում շարունակվում է անձնակազմին սննդով ապահովելու նոր տարբերակի ներդրման գործընթացը: Նման հերթական ճաշարանի բացման արարողությանը, մարտի 8-ին մասնակցել և մատուցվող սննդատեսակներին ծանոթացել է ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը: Ինչպես պարենային ապահովման նոր տարբերակին անցած մյուս բոլոր զորամասերում, այստեղ ևս, անձնակազմի արձագանքը միանշանակ դրական է: ՊԲ-ից տեղեկացնում են, որ միավորման հրամանատար, գնդապետ Կարեն Շաքարյանի համոզմամբ՝ քաղաքացիական կազմակերպության կողմից սննդի ապահովման գործընթացի իրականացումը, հրամկազմի համար խնայում է ոչ միայն հսկայական մարդկային և նյութական միջոցներ, այլև ապահովում է հավելյալ ազատ ժամանակ, որը հնարավորություն է ընձեռում մարտական պատրաստության ու պատրաստականության համալիր գործընթացներին հատկացնել շատ ավելի մեծ ուշադրություն: Ի դեպ, միավորման ենթակա մյուս զորամասերում ևս, ընթացքի մեջ են պարենային ապահովման նոր տարբերակի անցման աշխատանքները, որոնք ավարտին կհասնեն սահմանված ժամկետներում: Նոր ճաշարանի սպասարկող անձնակազմի գերակշիռ մասը գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ են: Քանի որ ճաշարանի բացումը համընկել է կանանց միջազգային տոն օրվա հետ, վերջիններս նվերներ ու շնորհավորանքներ են ստացել հրամանատարության և մատակարար ընկերության ղեկավարության կողմից:
16:33
16:27
16:02
15:49
15:35
15:19
14:45
14:17
13:38
13:16
13:12
12:34
11:45
11:21
11:11
10:52
10:27
10:08
09:48
09:29
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03