Եթե այս իշխանությունը լեգիտիմ է, ապա այս երկու տարվա ընթացքում իրենց համակիրների բանակը ոչ թե պետք է պակասեր, այլ՝ ավելանար։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբան Միհրդատ Մադաթյանը՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո» կողմի քարոզարշավի և իշխանության վարած քաղաքականության թեմային։
«Այս հանրաքվե ասվածը պետք է առանց մեծ դժվարության անցներ, բայց ինչպես տեսնում ենք՝ իշխող ուժերն այս առումով լուրջ վտանգներ են զգում։ Հետաքրքիրն այն է, որ ասում են՝ այս սահմանադրական փոփոխությունները ժողովրդի պահանջով է դրվել որպես օրակարգային հարց, բայց կարծես, թե վարչապետն այնքան խիստ է անհանգստացած, որ ինքն է սկսել բուկլետներ բաժանել, դա ինքն իրենով ապօրինի գործընթաց է»։
Հոգեբանի կարծիքով` նույնիսկ քաղաքական ուժերի կողմից «Ոչ»-ի շտաբ չձևավորելը խոսում է այն մասին, որ «Այո»-ի գաղափարը ի սկզբանե պարտության է մատնվելու. «Ամեն դեպքում կարծում եմ, որ մարտ ամսվա վերջին իրավիճակն ավելի կսրվի, կլարվի, որովհետև Արցախում ևս ընտրություններ կան»։
Վարչապետի կողմից մետրոյում բուկլետներ բաժանելուն անդրադառնալով` Մադաթյանը նշեց, որ ինքը դրան ժողովրդավարություն չէր անվանի. «Ես սրան դեմոկրատիա չէի անվանի, հատկապես այն դեպքում, երբ այս քայլերը համեմվում են կամրջից նետվողին փրկելու կամ այլ շոուներով, սա արդեն դարձել է շինծու օրակարգ»։
Հոգեբանի խոսքով` այսօր իշխանությունը չգիտի, թե ում դեմ և ինչի համար է պայքարում։
«Քաղաքացիների 90 տոկոսը չգիտի, թե ինչին է «Այո» քվեարկելու, և իշխանությունը, բոլոր գործերը թողած, ահռելի գումարներ է ծախսում, որ հանրաքվեն տեղի ունենա։ Շեշտը դրված է հներին մերժելու վրա, բայց հները ոչինչ չեն ասում այս մասին, հներն ուղղակի ասում են, որ սա պարզապես ապօրինի գործընթաց է»,-ասաց նա։
18:36
18:04
17:33
17:03
15:44
15:28
15:03
14:44
14:19
14:02
13:48
13:33
13:16
12:54
12:36
12:19
12:03
11:45
11:22
11:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03