Հեղափոխության ժամանակ ժողովուրդը մերժեց իշխանությանը ու այդ մերժումը չէր վերաբերում միայն Սերժ Սարգսյանին. «Մերժիր Սերժին»-ը վերաբերում էր ամբողջ համակարգին՝ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանություններին: Այս մասին, այսօր՝ մարտի 10-ին, Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում «Այո»-ի քարոզարշավի ժամանակ իր ելույթում նշեց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Զ. Սարգսյանը:
Նրա խոսքով, ժողովուրդը մերժեց օրենսդիր, գործադիր իշխանություններին, հիմա ժողովուրդը մերժում է դատական իշխանությանը. «Հիմա հայտնվել են մարդիկ, որ ասում են՝ ժողովուրդը չի մերժում: Գործող իշխանությունն էլ ասում է՝ որպեսզի ճշտենք՝ ժողովուրդը մերժում է, թե ոչ, դնում ենք հանրաքվեի: Այդ նույն մարդիկ ասում են՝, ոչ դա իրավական չէ: Դրան ասում ես՝ բարեւ ձեզ: Կա՞ որեւէ երկիր, որտեղ ասեն՝ ժողովրդի կամքը հարցնելը իրավական չի: Մենակ չասեք՝ Ադրբեջանը»:
Արամ Սարգսյանը նշեց, որ հիմա ընտրությունները չեն կեղծվում, հիմա բոլորի քվեն հաշվելու են, հետեւաբար, հանրաքվեն շատ կարեւոր է:
«Այսօր «ՈՉ»-ի կողմը չի երեւում, աներեւույթ մարդ է դարձել, ինչ-որ խմբեր են ձեւավորվել, նայում ես՝ հանձնաժողովներում արագ-արագ մարդիկ են տեղավորում, բայց կոնկրետ ով է այդ «Ոչ»-ի թիկունքում կանգնածը, չի երեւում: Ինչքան մտածում են, ինձ համար պարզ է դառնում, որ «ՈՉ»-ի դեմքը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է եւ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Եթե սխալվում եմ, թող նրանք ինձ ասեն՝ Արամ ջան, սխալվում ես, մենո «ոչ» չենք, մենք «այո» ենք:
Իրեն «ոչ» են, որովհետեւ Սահմանադրությունը նախկին առաջին դեմքերին քաղաքական հարցեր լուծելու առումով անձեռնմխելիություն է տալիս: Իրենք ուզում են օգտվել ՍԴ-ից, որը հնի հենարանն է, ապահովելու է այդ անձեռնմխելիությունը:
Դուք հնարավորություն ունեք հարցազրույց տալու եւ այս ժողովրդին բացատրություն տալու, թե ինչու եք «ոչ»: Եթե այդքան ճիշտ եք, ինչի՞ չեք գալիս ու ձեր «ոչ»-ը բացատրեք»,-ընդգծեց Արամ Սարգսյանը:
Իր ելույթի վերջում նա նշեց, որ ինքը հանրաքվեին «այո» է ասելու, որ իր երեխաները ՍԴ-ի հետ չունենան այն խնդիրները, որոնք ինքն ունեցել է երկու անգամ:
18:36
18:04
17:33
17:03
15:44
15:28
15:03
14:44
14:19
14:02
13:48
13:33
13:16
12:54
12:36
12:19
12:03
11:45
11:22
11:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03