«Արցախի հանրապետական» կուսակցության նախագահ Արեւիկ Պետրոսյանը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կապված Արցախում սպասվող ընտրությունների հետ: Նա, մասնավորապես, նշել է. «Մեծարգո՛ պարոն Վարչապետ Որպես քաղաքական ուժի ղեկավար եւ Արցախի շարքային քաղաքացի, իմ անհանգստությունն եմ հայտնում սույն թվականի մարտի 31-ին Արցախում անցկացվելիք համապետական ընտրություններին ընդառաջ դիտորդական առաքելություն իրականացնող «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգողների վերաբերյալ: Շահագրգռված լինելով Արցախում ժողովրդավարական ընտրությունների անցկացմամբ, անթույլատրելի ենք համարում հնարավոր ընտրակաշառքի եւ հետընտրական ցնցումների կանխավարկածի վերաբերյալ անհարկի հայտարարությունները, որոնք բացառապես հիմնված են բամբասանքների վրա: Ինչ է նշանակում. «Արցախում շատ մեծ չափերի ընտրակաշառքներ են բաժանվում», կամ ինչ իրավունքով է նա հրապարակավ նախագահի որոշ թեկնածուների անունները փոխկապակցում, անգամ իր բնորոշմամբ, չճշտված դեպքերի հետ: Մենք դա համարում ենք անպատասխանատու մարդու վարքագիծ, որը փորձ է ստվեր նետելու Արցախում ժողովրդավարական զարգացումների եւ ՀՀ կառավարության վստահության վրա, ինչպես նաեւ ցույց է տալիս նրա կողմնակալ վերաբերմունքը: Պարոն Փաշինյան Ձեզ, որպես ՀՀ իշխանության պատասխանատուի, ով անցած տարվա օգոստոսի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Արցախի ժողովրդին խոստացել է ազատ ու թափանցիկ ընտրությունների երաշխավորը լինել, խնդրում ենք միջոցներ ձեռնարկել, որպեսզի նման մարդիկ եւ կազմակերպությունները հարգեն իրենց դիտորդական առաքելության սկզբունքները: Արցախի հերոսական ժողովուրդը արժանի չէ նման վերաբերմունքի: Լիահույս եմ, նամակս անուշադրության չեք մատնի:
17:02
16:37
16:19
16:09
15:49
15:28
15:05
13:48
13:29
13:12
09:45
09:34
09:18
09:02
14:35
14:15
13:57
13:32
13:17
13:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01