«Ամերիա» ՓԲ ընկերությունը իրականացրել է Փոքր եւ միջին ձեռնարկատիրության ոլորտի վերաբերյալ ծավալուն հետազոտություն, որը հնարավորություն է տալիս արդյունավետ գնահատելու ոլորտի ներկա վիճակը, սպասումներն ու զարգացման հեռանկարները: Աշխատանքը կատարվել է 2019թ. տեղեկատվության հիման վրա եւ բացառիկ է` ընդգրկուն նկարագրով, ոլորտի վերաբերյալ կանխատեսումներով, ինչպես նաեւ փորձագիտական գնահատումներով:
Հետազոտության համար դիտարկվել են հանրապետության առավել խոշոր 5 քաղաքներում` Երեւանում, Վանաձորում, Գյումրիում, Արմավիրում եւ Էջմիածնում գործունեություն իրականացնող թվով 729 ՓՄՁ-ներ, որոնց 93.8%-ը գերփոքր է, 5.1%-ը` փոքր, իսկ մոտ 1%-ը` միջին (դասակարգումը կատարված է համաձայն Փոքր եւ միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին ՀՀ օրենքի):
Ընդհանուր առմամբ 2018թ.-ի համեմատ, 2019թ.-ին փոքր եւ միջին չափի ընկերությունները ձեռնարկատիրական մթնոլորտի եւ սեփական տնտեսական վիճակի ոչ զգալի, բայց դրական փոփոխություն են արձանագրվել: Ըստ ոլորտների, էական բարելավում է նկատվել անշարժ գույքի ոլորտում գործող ընկերությունների մոտ, ինչը կարելի է բացատրել անշարժ գույքի գների նկատվող աճով: Նույն ժամանակահատվածում առեւտրի ոլորտում գործունեություն իրականացնող ՓՄՁ-ները արձանագրել են զգալի վատթարացում: Ավելի մեծ դժգոհություն առկա է հիմնականում ներմուծմամբ զբաղվող ՓՄՁ-ների մոտ, իսկ արտահանողների մոտ արձանագրվել է բարելավում:
Հաշվի առնելով ՓՄՁ ոլորտի զարգացման համար ֆինանսական միջոցների մատչելիության կարեւորագույն խնդիրը, առանձնակի ուշադրություն է դարձվել ՓՄՁ համագործակցությանը բանկերի հետ: Դիտարկված ՓՄՁ-ների 86%-ը նշել է, որ վերջին 3 տարում համագործակցել է բանկերի հետ, այսինքն օգտվել է որեւէ ծառայությունից, ինչը դրական է անդրադարձել նրանց գործունեության վրա: ՓՄՁ-ների համար առավել պահանջված բանկային պրոդուկտներն են վարկերը եւ փոխանցումները, իսկ բանկ ընտրելիս` ամենակարեւոր գործոնը սպասարկման արագությունն է, որակը, սակագները, անձնակազմի պրոֆեսիոնալիզմը եւ այլն:
«Ամերիա» ՓԲ ընկերության կողմից կատարված նմանատիպ վերջին հետազոտության համեմատ (2012թ.) ՓՄՁ-ները կատարում են ավելի շատ կարճաժամկետ ներդրումներ, ինչպիսիք են, օրինակ, պաշարները (working capital), վերանորոգում եւ այլն, եւ համեմատաբար քիչ են երկարաժամկետ ներդրումները, օրինակ` ոչ նյութական ակտիվները, կամ շենք-շինությունները:
Կարեւորելով ֆինանսական ոլորտում նորարար եւ թվային տեխնոլոգիաների կիրառումը, «Ամերիա» ՓԲԸ-ի հետազոտությունը ներառում է նաեւ հեռահար ծառայությունների պահանջարկի ուսումնասիրությունը: Պարզվել է, որ միջինում 10 ձեռնարկությունից 6-ը նախընտրում է զարգացած մասնաճյուղերի ցանցը, իսկ 4-ը` հեռահար բանկինգը, ընդ որում, որքան մեծ է ՓՄՁ-ն, այնքան ավելի է կարեւորվում հեռահար բանկինգի առկայությունը:
Նշենք, որ «Ամերիա» ՓԲԸ կողմից ՓՄՁ ոլորտի համապարփակ հետազոտությունն իրականացվում է արդեն երկրորդ անգամ. առաջինն իրականացվել է 2013թ.-ին: Աշխատանքները հիմնված են ինչպես երկրորդային (առկա հրապարակումներ եւ տեղեկատվություն) այնպես էլ առաջնային տվյալների՝ «Ամերիա» ՓԲԸ կողմից նախաձեռնած ՓՄՁ ոլորտի հետազոտության արդյունքների վրա: Առանձնակի ուշադրություն է դարձվել նաեւ այլ երկրներում նույն ոլորտի զարգացումների հետ համադիրներին:
18:02
17:52
17:45
17:23
17:09
16:44
16:16
15:46
15:45
15:16
15:02
14:36
14:22
14:12
12:52
12:42
12:23
12:06
11:52
11:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15