ԵՄ-ն չի կատարել Անկարայի նկատմամբ ստանձնած իր պարտավորությունները 2016 թվականի մարտին կնքված միգրացիոն համաձայնագրի շրջանակներում. այն պետք է վերանայվի, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Մենք 40 միլիարդ ենք ծախսել փախստականներին ընդունելու համար: ԵՄ-ն մեզ խոստացել էր սկզբում երեք, իսկ հետո եւս երեք միլիարդ եվրո տրամադրել: Մենք մինչեւ այժմ նույնիսկ առաջին տրանշն ամբողջությամբ չենք ստացել: Դրան խանգարում են բյուրոկրատական քաշքշուկները: Մեզ գումար են խոստանում փախստականներին ընդունելու, Թուրքիայի քաղաքացիների համար վիզաների չեղարկման համար, բայց մենք դեռ սպասում ենք»,- ասել է Չավուշօղլուն Anadolu-ին տված հարցազրույցում: Ըստ նրա` տարիներ շարունակ, քաղաքական պատճառներից ելնելով, հետաձգվում է Թուրքիայի մուտքը ԵՄ-ը, որը չի կատարում իր խոստումները: «Թուրքիան երբեք խնդրողի դեր չի խաղա: Մենք ասել ենք, որ ձեզ ավելի շատ ենք պետք, քան դուք` մեզ, եւ դուք դեռ կդիմեք մեզ: ԵՄ-ի հետ միգրացիոն գործարքը պետք է վերանայվի: Մենք պատրաստ ենք կառուցողական երկխոսության»,- հավելել է թուրք նախարարը: Ավելի վաղ Թուրքիան սիրիական Իդլիբում իրավիճակի սրումից հետո հայտարարել էր, որ այլեւս չի կարողանա զսպել միգրանտների եւ փախստականների հոսքերը, եւ բացել էր իր սահմանները ԵՄ-ի հետ, որից հետո հազարավոր միգրանտներ էին ուղեւորվել դեպի Հունաստան: Մարտի 6-ին ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարները հորդորել էին Թուրքիային ամբողջությամբ կատարել 2016 թվականի Եվրամիության հետ միգրացիոն պայմանագրով ստանձնած պարտավորությունները եւ շեշտել էին միգրանտներին որպես քաղաքական ճնշման գործիք օգտագործելու անթույլատրելիությունը:
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44