Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նախագահության ժամկետները կարող են զրոյացվել, եթե երկրի Սահմանադրական դատարանն աջակցի համապատասխան ուղղման ընդունմանը, հայտնում է meduza.io-ն: Հիշեցնենք, որ ՌԴ Պետդումայի «Միացյալ Ռուսաստան» խմբակցության պատգամավոր Վալենտինա Տերեշկովան առաջարկել է նոր սահմանադրությունն ուժի մեջ մտցնելուց հետո նախագահ Վլադիմիր Պուտինին իրավունք տալ ցանկացած այլ քաղաքացու պես կրկին ընտրվել նախագահի պաշտոնում: Այդ նպատակով Տերեշկովան առաջարկել է նոր սահմանադրությունում ուղղում անել, որը կենթադրի կամ նախագահական երկու անընդմեջ ժամկետների սահմանափակման հանում, կամ կզրոյացնի նախագահի պաշտոնավարման ժամկետները: Տերեշկովան պատգամավորներից օգնություն է խնդրել ուղղման տեքստը նախապատրաստելու հարցում: «Ինչո՞ւ ստեղծել ինչ-որ արհեստականություններ: Պետք է ամեն ինչ ազնիվ, բաց, հրապարակայնորեն հաշվի առնվի և ընդհանրապես պետք է չեղարկել նախագահական ժամկետների սահմանափակումը սահմանադրությամբ: Եվ եթե իրավիճակը պահանջում է դա, կամ մարդիկ են ցանկանում, քննարկել գործող նախագահների համար կրկին ընտրվելու տարբերակը»,-հայտարարել է Տերեշկովան: Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը շտապել է հայտարարել, որ սահմանադրությունում նման ուղղման ներառումը քննարկում է պահանջում խմբակցության և երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Պետդումայի նիստը ընդհատվել է մեկուկես ժամով: «Միացյալ Ռուսաստան» խմբակցության ղեկավար Սերգեյ Նևերովն արդեն հայտարարել է, որ խմբակցությունն իր հավանությունը կտա նախագահական ժամկետները զրոյացնելու ծրագրին:
18:02
17:52
17:45
17:23
17:09
16:44
16:16
15:46
15:45
15:16
15:02
14:36
14:22
14:12
12:52
12:42
12:23
12:06
11:52
11:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15