ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի և «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի հետ համատեղ, ազդարարել են «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի իրականացման նոր փուլի մեկնարկը:
Ռուսաստանի Դաշնության տրամադրած հավելյալ միջոցների շնորհիվ այս տարի ծրագրի ֆինանսավորումը 3 միլիոն ԱՄՆ դոլարից հնարավոր կլինի հասցնել մինչև 5 միլիոն ԱՄՆ դոլար: 2019 թվականի դրությամբ, ծրագիրն իրականացվում է ՀՀ Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու և Արագածոտնի մարզերի` 412 հանրակրթական ուսումնական հաստատություններում` սնունդ տրամադրելով 1-4-րդ դասարանների շուրջ 50․000 աշակերտների:
«Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը Հայաստանում իրականացվում է 2010 թվականից` ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՄԱԿ-ի ՊՀԾ) և ՀՀ կառավարության միջև կնքված համաձայնագրի հիման վրա՝ նպատակ ունենալով ստեղծել դպրոցական կայուն սննդի համակարգ: Ազգային ծրագրի շրջանակում սնունդ է տրամադրվում տարրական դասարանների և դպրոցի նախապատրաստական խմբեր ունեցող բոլոր հանրակրթական դպրոցներին: Այս փուլում պլանավորվում է կազմակերպել մասնագիտական դասընթացներ` համայնքի անդամների համար աշխատաշուկայի նոր հնարավորություններից օգտվելու նպատակով:
Ջերմոցային տնտեսությունների ստեղծումը և դպրոցական սննդի արտադրությունը կապահովի առողջ սննդի կազմակերպումը դպրոցներում ամբողջ տարվա ընթացքում, իսկ կրթական ծրագրերը կներառեն առողջ ապրելակերպի դասընթացներ երեխաների և համայնքների անդամների համար: Այս ամենի արդյունքում ծրագրում ընդգրկված ՀՀ դպրոցները կվերափոխվեն ավելի լայն կրթական հարթակների, կխթանվի մարդկային կապիտալի և տնտեսության զարգացումը:
«Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը հնարավորություն կտա ապահովել Հայաստանի բոլոր մարզերի հանրակրթական դպրոցների տարրական դասարանների աշակերտների առողջ սնունդը, բարելավել նրանց առողջությունն ու հաղթահարել աղքատությունը` նպաստելով դպրոցականների հաճախելիության բարձրացմանն ու համընդհանուր տարրական կրթության ձեռքբերմանը:
16:33
16:27
16:02
15:49
15:35
15:19
14:45
14:17
13:38
13:16
13:12
12:34
11:45
11:21
11:11
10:52
10:27
10:08
09:48
09:29
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03