Վրաստանում COVID-19 կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում բոլոր ուսումնական հաստատություններում արձակուրդները երկարացրել են մինչեւ ապրիլի 1-ը: Այս որոշումն ընդունվել Է միջգերատեսչական համակարգող խորհրդի մարտի 11-ի նիստում, որը ղեկավարում Է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ինչպես հայտնել Է կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունը, խորհուրդը նաեւ որոշում Է ընդունել պարտադիր զինվորական ծառայության գարնանային զինակոչը հետաձգել մեկ ամսով՝ մինչեւ ապրիլի 13-ը: Ավելի վաղ կորոնավիրուսի կապակցությամբ դպրոցներում եւ բուհերում հայտարարված արձակուրդները պետք Է ավարտվեին մարտի 16-ին: Բացի այդ, Վրաստանում դադարեցված Է բոլոր մանկապարտեզների աշխատանքը: Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնել Է, որ կորոնավիրուսի կապակցությամբ որոշում Է ընդունել երկրում մինչեւ ապրիլի 1-ը դադարեցնել բոլոր առաջնություններն ու ֆուտբոլային մրցախաղերը: Այսօրվա դրությամբ, Վրաստանի առողջապահության նախարարության տվյալներով, երկրում լաբորատոր եղանակով հաստատված Է կորոնավիրուսով վարակման 23 դեպք, կարանտինում Է գտվնում 298 մարդ, ստացիոնար հսկողության ներքո՝ 46 հոգի, հազարից ավելի քաղաքացիներ ինքնամեկուսացման մեջ գտնվելու հանձնարարական են ստացել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
17:02
16:37
16:19
16:09
15:49
15:28
15:05
13:48
13:29
13:12
09:45
09:34
09:18
09:02
14:35
14:15
13:57
13:32
13:17
13:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01