ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանն այսօր այցելել է Կուրթան գյուղի բնակիչ Մեխակ Առաքելյանին, ով օրեր առաջ Ստեփանավանում տան խնդիր ունենալու հարցով մոտեցել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Հանդիպման ժամանակ պատգամավորը նշեց, որ Մեխակ Առաքելյանի բարձրաձայնած խնդիրները լուծելու համար շատերն են պատրաստակամություն հայտնել, սակայն տրամադրվող օգնությունը չի կարող մանրամասնել, քանի որ ընտրական գործընթացի մեջ են, նրա խոսքով՝ մանրամասները հանրությանը կներկայացվեն հանրաքվեից հետո, որպեսզի հիմա շահարկումներ չլինեն։
Լրագրողների հետ զրույցում Ստեփան Փաշինյանը ներկայացրեց, որ վարչապետի և Կուրթանի բնակչի՝ համացանցում տարածված հարցազրույցից հետո հասկացել է, որ նա իսկապես առողջական խնդիրներ ունի։ «Ես պատրաստակամություն եմ հայտնել օգնելու։ Ես ընդամենը եկա և Մեխակի ընտանիքին այդ լավ լուրի մասին տեղեկացրի։ Չեմ ցանկանա մանրամասներ ներկայացնել՝ անտեղի շահարկումներից խուսափելու համար»։
Նա խոստացավ, որ հանրաքվեից հետո, եթե հանրային հետաքրքրություն լինի, դետալային մանրամասն կներկայացնի, թե ինչ աշխատանքներ են տարվել։ Դիտարկմանը, թե արդեն մյուս քաղաքական ուժն է եկել և պատրաստակամություն հայտնել ընտանիքին օգնելու համար, արդյո՞ք այս դեպքում համագործակցություն կլինի, թե խնդրին առանձին կողմերով են մոտենալու, Փաշինյանը պատասխանեց․ «Չգիտեմ, թե իմ գործընկերներն ինչ են խոսել, բայց ամեն դեպքում ես իմ պարտքն եմ համարել գալ Մեխակի ընտանիք և հայտնել, որ մարդիկ պատրաստակամ են իրենց օգնել։ Բնականաբար, իմ ընդդիմադիր գործընկերների իրավունքն է լինել այստեղ, փորձել օգնել․ ես այստեղ որևէ խնդիր չեմ տեսնում»,- ասաց նա։
Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը հրապարակային ներողություն խնդրեց Մեխակ Առաքելյանից, և հարցին՝ արդյո՞ք Սիփան Փաշինյանն այն փոխանցեց ընտանիքին, պատգամավորը պատասխանեց՝ ոչ, որովհետև ճանապարհին է եղել և ծանոթ չէ, թե ինչի մասին է խոսքը, բայց հույս հայտնեց, որ ընտանիքն այդ մասին տեղեկանալու հնարավորություն կունենա։
16:33
16:27
16:02
15:49
15:35
15:19
14:45
14:17
13:38
13:16
13:12
12:34
11:45
11:21
11:11
10:52
10:27
10:08
09:48
09:29
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03