Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Սերբիայի նախագահի հետ Սերբիա կատարած պաշտոնական այցի շրջանակում Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն այսօր հանդիպել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին: ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության փոխանցմամբ, Սերբիայի նախագահը ողջունել է Հայաստանի խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը Բելգրադում և վստահություն հայտնել, որ այս այցը նոր խթան կհանդիսանա հայ-սերբական հարաբերություններում: Արարատ Միրզոյանն ընդգծել է երկու երկրների միջև վիզաների չեղարկման փաստը և վստահություն հայտնել, որ այն նոր խթան կհանդիսանա զբոսաշրջային փոխայցերի համար: Օրենսդիր մարմնի ղեկավարն առանձնակի կարևորել է նաև երկու երկրների խորհրդարանների դերը երկկողմ հարաբերություններում թե' բարեկամական խմբերի և հանձնաժողովների, թե' միջազգային խորհրդարանական ձևաչափերի մակարդակներում: Կողմերը տեղեկատվություն են փոխանակել երկու տարածաշրջաններում առկա իրավիճակի վերաբերյալ: Անդրադառնալով Արցախյան հիմնահարցին` Արարատ Միրզոյանը նշել է, որ այնտեղ ապրող հայ բնակչության ֆիզիկական անվտանգության միակ երաշխիքը ինքնորոշման իրավունքն է: Նա վերահաստատել է, որ հայկական կողմը խնդրի լուծումը տեսնում է միայն խաղաղ բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և գործընկերներին կոչ անում` սատարել այս ձևաչափն ու որդեգրված սկզբունքները:
19:33
17:49
17:36
17:25
17:18
17:02
13:48
13:25
13:11
12:55
11:13
10:54
10:35
10:19
10:02
15:22
11:12
10:45
10:19
10:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03