Ավագ դպրոցների ուսուցիչների, աշակերտների և ուսանողների մասնակցությամբ այսօր Երևանում մեկնարկել է «Կիբերանվտանգ Հայաստան» տեղեկատվական արշավը։ Միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի նորանշանակ տեղակալ Ժաննա Անդրեասյանը։
Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նախարարի տեղակալը նշել է, որ ժամանակակից աշխարհում գրեթե բոլորն առնչվում են տեղեկատվական տեխնոլոգիաներին, կիբերտիրույթին: «Այսօր շատ գիտնականներ կարծում են, որ երեխան պետք է ունենա տարրական հմտություններ՝ ինչպես վարվել կիբերտարածքում, որը իհարկե, կարևոր խնդիր է՝ և՛ անվտանգության, և՛ արդյունավետության, և՛ կրթության որակի և համապատասխանության տեսանկյունից: Իսկ երեխաների անվտանգության մասին խոսելիս, պետք է հաշվի առնել նաև վաղ մանկությունը։
Ըստ վիճակագրության՝ ԱՄՆ-ում 3-4 տարեկան երեխաների 50 տոկոսն առնչվում է համացանցին, իսկ սա նշանակում է, որ պետք է ունենանք մատչելի և հասկանալի կարգավորումներ՝ կիբերտարածքում երեխաների անվտանգ վարքը և գոյակցումն ապահովելու համար»,-նշել է Ժ․ Անդրեասյանը՝ ընդգծելով, որ մանկավարժական մոտեցումները տարբեր են՝ տեխնոլոգիական կրթությունը սկսել ավելի շուտ տարիքի՞ց, թե՞ մինչև 12 տարեկանը ձեռնպահ մնալ դրանից:
«Այսօր կրթության ոլորտի բարեփոխումներից մեկը հանրակրթության բովանդակության, առարկայական չափորոշիչների, այդ թվում՝ հանրակրթության պետական չափորոշչի փոփոխության հարցն է, և դրա համատեքստում մենք քննարկում ենք նաև՝ ինչպես կազմակերպել տեխնոլոգիական կրթությունը հանրակրթության ոլորտում, որ մակարդակից և ինչպիսի արդյունք ակնկալել վերջում: Բոլոր հնարավոր ռիսկերն ու մարտահրավերները հաշվի առնելու համար նախատեսում ենք այդ թեմայով նաև հանրային քննարկում կազմակերպել: Մենք երեխային պետք է զինենք համապատասխան գիտելիքով և հմտություններով, նրան բացատրենք այդ տարածքում գտնվելու բոլոր հնարավոր վտանգները»,-ընդգծել է նախարարի տեղակալը:
Նշենք, որ «Կիբերանվտանգ Հայաստան» տեղեկատվական արշավը նպատակ ունի ուսուցիչներին, աշակերտներին և ուսանողներին ներկայացնել կիբեռտիրույթում առկա վտանգները և դրանցից պաշտպանվելու հիմնարար սկզբունքները։ Արշավի հիմնական թեմաներն են՝ կիբեռբուլինգ, կիբեռթրաֆիքինգ, անվտանգ օնլայն գնումներ, համակարգչային խաղեր, ինչպես նաև կիբեռհիգիենա։ Մասնակիցները կսովորեն նաև ձևավորել դրական թվային հետք, ինչը ներկա և ապագա հաջողության թվային ուղին է։
16:33
16:27
16:02
15:49
15:35
15:19
14:45
14:17
13:38
13:16
13:12
12:34
11:45
11:21
11:11
10:52
10:27
10:08
09:48
09:29
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03