Հայաստանում «Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության» ծրագրով մարտի 11-ի դրությամբ կնքվել է 453 պայմանագիր: Ծիրանի, խաղողի, դեղձի, խնձորի կարկուտ և հրդեհ ռիսկերից ապահովագրության վերջնաժամկետները մոտենում են: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը:
«Շարունակվում է Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության ծրագիրը, որի շրջանակներում ապահովագրվում են ծիրանի և խաղողի այգիները, ինչպես նաև 2020 թվականի փետրվարի 5-ից՝ դեղձի, խնձորի այգիները և հացահատիկային մշակաբույսերի (աշնանացան/գարնանացան ցորեն և գարի) ցանքատարածությունները:
Քանի որ ցրտահարության ռիսկի ժամկետը սպառվել է, շարունակում է ապահովագրությունը ևս 2 ռիսկերից` կարկուտ և հրդեհ»,-ասաց Օհանյանը:
Նա նշեց` 2020 թվականի մարտի 11-ի դրությամբ օպերատիվ տվյալներով կնքվել է 453 պայմանագիր, որից շուրջ 60 %-ը կազմում են համակցված ռիսկերով պայմանագրերը:
Կարկուտ և հրդեհ ռիսկից ծիրանի և խաղողի ապահովագրությունը ընդգրկում է 6 մարզ՝ Արմավիր, Արարատ, Արագածոտն, Տավուշ, Կոտայք, Վայոց Ձոր, իսկ դեղձի, խնձորի և հացահատիկային մշակաբույսերի (աշնանացան/գարնանացան ցորեն և գարի) ապահովագրությունը՝ ՀՀ բոլոր մարզերը։
Նա հիշեցրեց, որ ծրագրի շրջանակներում իրականացվում է ապահովագրավճարի առնվազն 50-60 %-ի սուբսիդավորում։ Ծիրանի և խաղողի համար կարկուտ և հրդեհ ռիսկի վերջնաժամկետը մարտի 25-ն է, դեղձը՝ մարտի 20-ը, խնձորը՝ ապրիլի 20-ը: Իսկ հացահատիկային մշակաբույսերի համար ապահովագրության վերջնաժամկետը մայիսի 1-ն է:
17:02
16:37
16:19
16:09
15:49
15:28
15:05
13:48
13:29
13:12
09:45
09:34
09:18
09:02
14:35
14:15
13:57
13:32
13:17
13:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01