Հայաստանը 2019 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին արտաքին առևտրաշրջանառության, մասնավորապես արտահանման ծավալների աճ է գրանցել, ինչը երկրի տնտեսության զարգացման մակարդակը բնութագրող առաջնային ցուցանիշներից է:
Վերջին տարիներին մեր երկիրն ընդլայնել է արտահանման ծավալները, գործընկեր երկրների ցանկն ու արտահանվող ապրանքների տեսակները: ՀՀ վիճակագրական կոմիտեի 2019 թվականի տվյալների համաձայն` Հայաստանը Վրաստանի 10 ամենախոշոր առևտրային գործընկերների շարքում է և հարևան երկիր արտահանում է հարյուրավոր ապրանքատեսակներ, որոնց ցանկում է նաև հայկական արտադրության մսամթերքը:
2020 թվականի մարտի 15-ին մսամթերք ու կիսաֆաբրիկատներ արտադրող հայկական խոշոր «Աթենք» ընկերությունը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում կբացի երկրորդ ֆիրմային խանութը՝ ներկայացնելով հայկական արտադրության մսամթերքի շուրջ 100 անուն ապրանքատեսակ:
Թբիլիսիի կենտրոնում գտնվող «Աթենքի» առաջին ֆիրմային խանութը բացվել է 2019 թվականի նոյեմբերին: Ժամանակի ընթացքում հայկական արտադրության մսամթերքը, շնորհիվ համի և որակի մեծ պահանջարկ ստացավ, և ընկերությունն ընդլայնեց արտահանման ծավալները:
«Աթենք» ընկերության սեփականատեր Պետրոս Ադամյանի հավաստմամբ, ֆիրմային խանութը Հայաստանի մասին պատմող այցեքարտերից մեկն է.
«Աթենք» ընկերության ռազմավարական նպատակներից է հայկական արտադրության մսամթերքի որակի կատարելագործումն ու հայկականի համն ու որակը միջազգային շուկայում ճանաչելի և պահանջված դարձնելը: Իրականում Հայաստանից դուրս ցանկացած հայկական արտադրանք ներկայացնող ընկերության ֆիրմային խանութ ունենալը հայկական արտադրության ավանդույթների, մշակույթի և զարգացման մասին վկայող փաստ է», - նշեց Պետրոս Ադամյանը:
Մինչև տարվա վերջ «Աթենք» ընկերությունը պլանավորում է Վրաստանում ունենալ 7 ֆիրմային խանութ: «Աթենք»-ի առաջին ֆիրմային խանութը գտնվում է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի Պեկինի 25 հասեցում, երկրորդը գործելու է՝ Վաժա Փշավելա փողոցում: Հայտնի է նաև երրորդ ֆիրմային խանութի հասցեն՝ Չավչավաձե փողոց:
***
«Աթենք» ընկերությունը հիմնադրվել է 1993թ.-ին «Հայր և որդի Երիցյաններ» ՍՊԸ-ի կողմից և 15 տարի գործել է հայկական շուկայում՝ հետևողականորեն ընդլայնելով տեսականին ու ձևավորելով մսամթերքի տեղական արտադրության նոր մոտեցումներ: 2009թ.-ին «Աթենք» գործարանը ձեռք են բերում Ադամյան եղբայրները: Նոր սեփականատերերի խոշոր ներդրումների շնորհիվ իրականացվում է գործարանի ամբողջական տեխնիկական վերազինում եվրոպական արտադրության ժամանակակից սարքավորումներով, ինչը զգալիորեն ավելացնում է արտադրական հզորությունները: Այսօր «Աթենք» ընկերությունն ունի երշիկի, մսային ուտեստների և կիսաֆաբրիկատների արտադրության մասնագիտացված 2 խոշոր գործարան և ներկայանում է ավելի քան 250 անուն ապրանքատեսակով: Արդեն երկար տարիներ «Աթենք» ընկերությունը ՀՀ 100 խոշոր հարկատուների ցանկում է:
ՙԱթենք՚ ընկերության երշիկի մասնագիտացված ֆիրմային խանութների ցանցը Հայաստանում ամենամեծն է՝ 11 խանութներից 9-ը գտնվում են Երևան քաղաքի տարբեր շրջաններում, 1 խանութ՝ Աբովյանում (Կոտայքի մարզ), և 1 խանութ Լեռնային Ղարաբաղում՝ Ստեփանակերտում:
12:36
12:18
11:44
11:18
10:16
10:05
10:00
16:33
16:27
16:02
15:49
15:35
15:19
14:45
14:17
13:38
13:16
13:12
12:34
11:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03