Երեւանի դեղատներում պահպանվում է բժշկական դիմակների դեֆիցիտը։ NEWS.am-ն այսօր շրջայց է կատարել մի քանի դեղատներով, որոնց մեծ մասում դիմակներ չեն եղել։
Միայն երկու դեղատնում են դիմակ վաճառել 300 դրամով։ Դեղատներից մեկում էլ դեղատան աշխատակիցը նշել է, որ տնօրինությունից հրահանգ են ստացել, որ վաճառեն միայն այն անձանց, որոնց ամենաքիչը 500 դրամի առեւտուր են անում, այն էլ՝ միայն մեկական։
Նշենք, որ այսօր լրագրողների հետ զրույցում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասել էր, որ Հայաստանի դեղատներում բժշկական դիմակներ կան, սակայն շատ թանկ են։
Նախարարն ասել էր, որ վերջերս ներմուծվել է մոտ 300 000 դիմակ, սակայն դրանք գնել են արտասահմանում՝ բարձր գնով: Նրա խոսքով՝ իրականում դիմակների եւ հակասեպտիկ միջոցների գներն աճել են ամբողջ աշխարհում: Նախարարը վստահեցրել էր, որ նախարարությունն ու ՏՄՊՊՀ-ն փորձում են շտկել իրավիճակը:
Ինչ վերաբերում է հակասեպտիկ միջոցներին, ապա դրանք, նախարարի խոսքով, արտադրվում են Հայաստանում, եւ դրանց պակաս չկա, սակայն գների հետ կապված որոշակի խնդիրներ կան:
Նշենք, որ նախօրեին Հայաստանում կորոնավիրուսի հաստատված երեք դեպքերից մեկը Էջմիածնի բնակիչ է, գիշերվանից ահազանգեր են ստացվում, որ պարբերաբար տասնյակ «Շտապօգնության» մեքենաներ են ներսուդուրս անում քաղաք։ Տղամարդը, որի մոտ հաստատվել է վարակը, մարտի 8-ին մասնակցել է իր որդու նշանադրության արարողությանը։ Ըստ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի՝ նրա հետ սերտ շփում ունեցած անձիք այս պահին մեկուսացվում են։ Էջմիածնում, ընդհանուր առմամբ խուճապային տրամադրություններ կան, ծնողների մեծ մասն իրենց երեխաներին դպրոցներ եւ մանկապարտեզներ չի տարել։ Վերջին պաշտոնական տվյալով Հայաստանում կա 4 վարակված, ընդհանուր առմամբ 57 մարդ մեկուսացված է։
15:09
14:27
14:09
12:25
12:17
12:02
11:44
11:17
10:44
10:19
10:03
21:38
21:19
21:02
16:51
16:35
16:19
16:06
14:01
13:53
13:05 05.08.25
13:34 05.08.25
12:25 06.08.25
15:09 06.08.25
11:17 06.08.25
13:19 05.08.25
13:53 05.08.25
14:01 05.08.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03