Փաստաբան Վարազդատ Հարությունյանի հրապարակումը «Սրբազան պայքարի» համակիր Աղվան Արշակյանի գործի և առողջական վիճակի վերաբերյալ. «Ա) Այսօր և´ Վերաքննիչ քրեական դատարանը (Մ. Հարությունյան) և´ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը (Գնել Գասպարյան) մերժեցին Աղվան Արշակյանի կալանքը վերացնելու համապատասխան միջնորդությունները: Դատական ակտերը դեռևս չենք ստացել, ուստի բովանդակային առումով կանդադառնանք հաջորդիվ: Դեռևս երկու արձանագրում միայն. ա1) Գնել Գասպարյանն ինքն էր սահմանել անհապաղ փորձաքննություն նշանակելու նախաքննություն իրականացնող մարմնի պարտականությունը, ինչը չի կատարվել շուրջ 25 օր, որի ընթացքում [փաստագրված] էապես վատթարացել է Աղվան Արշակյանի առողջական վիճակը: ա2) գործում ոչ միայն չկա Աղվան Արշակյանի կողմից գոյություն չունեցող հանցագործությանն առնչություն ունենալու մասին փաստ, այլև ճիշտ հակառակը` գործում առկա ապացույցներով փաստված է, որ նա որևէ բանից տեղյակ չի եղել (Մ. Հարությունյանին հայտնի է ամեն ինչ): Բ) Նախորդիվ համանման միջնորդությունը մերժվել էր հսկող դատախազ Հայկ Հովհաննիսյանի կողմից՝ այն հիմնավորմամբ, որ դեռևս դատաբժշկական փորձաքննության եզրակացություն չկա: Խոսքն այն դատաբժշկական փորձաքննության մասին է, որն, ըստ դատական ակտի, պետք է նշանակվեր անհապաղ, սակայն չի նշանակվել, ու հսկող դատախազը ոչինչ չի արել այդ ուղղությամբ: Գ) «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը հրաժարվում է իրականացնել Աղվանի հիվանդանոցային հետազոտում (բուժում էլ չէ` ընդամենը հետազոտում) և բավարարվում սիմպտոմատիկ բուժման առաջարկներով (օրինակ` ճնշում կամ ջերմություն իջեցնող հաբեր): Բանտային բժշկությունը նրա հետ վարվում է ճիշտ այնպես, ինչպես Սոլժենիցինի հետ 1953թ. վարվել են ստալինյան ГУЛАГ-ում` նրա մոտ քաղցկեղ ախտորոշվելուց հետո: Դ) Աղվան Արշակյանի առաջիկա հետազոտումն, ըստ բուժող արտասահմանցի բժշկի, նշանակված է սեպտեմբերին, սակայն կալանքի ժամանակ սկսված և չդադարող ախտանիշների պարագայում հետազոտումը պիտի արվի օր առաջ, քանի որ Աղվանի մոտ [դեռևս] հաղթահարված քաղցկեղն ամենավտանգավոր և ագրեսիվ տեսակներից է, ու ցանկացած ախտանիշի դեպքում հապաղելը կարող է ճակատագրական լինել: Ե) 2-ամսյա կալանքից անցել է 40 օր, սակայն կալանքի համատեղելիությունը պարզելու նպատակով 25 օր ուշացումով նշանակված դատաբժշկական փորձաքննությունը դեռևս չի իրականացվել: Զ) ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները դեռևս օրեր առաջ այցելել են Աղվանին և համոզվել («թուղթ ու գրիչով» արձանագրել), որ նրա ձախ ձեռքն ու ոտքը չեն աշխատում, կենցաղավարության մեջ առանց խցակիցների օգնության հնարավոր չէ: Նման պայմաններում անձին անազատության մեջ պահելը Կոնվենցիայի 3-րդ հոդվածով երաշխավորված իրավունքի կոպիտ խախտում է` «անմարդկային, նվաստացուցիչ ու դաժան վերաբերմունք»: Է) Աղվան Արշակյանն իսկապես անմեղ է, և շուտով բոլորը համոզվելու են բաց ու հրապարակային դատավարության ժամանակ (ինչպես գիտեք, գործով հայտատարվել է նախաքննության ավարտ): Այդ պայմաններում ու նման առողջական վիճակով նրան բանտային կալանքի տակ պահելը իրավաչափ չէ և ոչ էլ՝ մարդկային առումով ընկալելի: Ի՞նչ պիտի աներ ու ինչպե՞ս պիտի խոչընդոտեր քննությանը նման առողջական խնդիրներ ունեցող, նախկինում երբևէ չարատավորված երիտասարդ այս տղան, օրինակ` տնային կալանքի պայմաններում: Ը) Մենք գործ ունենք մարդատյաց ու բռնապետական համակարգի հետ:
Հետագա քայլերի մասին կտեղեկացնենք հաջորդիվ:
Հ.Գ. Բոլորի արածներն էլ (օրինակ` դատավոր Վազգեն Ռշտունու) ու [հատկապես] չարածներն էլ (մյուսների) հայտնի են, ուստի «Երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն պիտի գտնեն» և «Երանի՜ նրանց, որ հալածվում են արդարության համար, քանզի նրանցն է երկնքի արքայությունը»:
12:23
12:09
11:55
11:38
11:27
11:03
10:44
10:15
00:00
00:00
00:00
17:43
17:18
17:02
14:52
14:23
14:06
12:23
12:07
11:43
10:15 16.04.26
11:03 16.04.26
11:55 16.04.26
11:27 16.04.26
11:38 16.04.26
12:09 16.04.26
12:23 16.04.26
10:44 16.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44