Ինչպես շատերդ քաջատեղյակ եք, մեկ ամիս առաջ գրությամբ դիմել էի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով հանդես գալ համաներման մասին օրենք ընդունելու մասին նախաձեռնությամբ՝ համաներումը տարածելով 27 տարին լրացած այն անձանց նկատմամբ, ում մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի (ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը) 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված հանցագործությունը։ Այս մասին Facebook-ի իր էջում ուղիղ եթերում նշել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նա նաեւ նշել է. «Մասնավորապես.
«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի գործողության ժամկետն ավարտվել է 2019թ. դեկտեմբերի 31-ին եւ չի երկարաձգվել։ Ըստ այդմ՝ այս պահին հետախուզման մեջ են 27 տարին լրացած (ոչ զինապարտ) արական սեռի 3647 քաղաքացի, ում նկատմամբ նշյալ օրենքը չի գործելու եւ, հետեւաբար, նրանք, վերադառնալով հայրենիք, ենթարկվելու են քրեական պատասխանատվության։
Բնականաբար, նրանցից ոչ ոք չի ցանկանա վերադառնալ՝ առնվազն մինչեւ քրեական օրենսգրքով սահմանված վաղեմության ժամկետի լրանալը։
Այսպիսով, դեմոգրաֆիայի խնդիրը միայն խորանալու է, մինչդեռ այդ քաղաքացիները կարող են վերադառնալ ու դառնալ պահեստազորի զինվոր, կազմել ընտանիք, ունենալ զավակներ, աշխատել այստեղ եւ ներդրում ունենալ հայրենիքի շենացման գործում։
Հարկ է նաեւ նշել, որ վերջին համաներման շրջանակը տարածվել է անգամ առանձնապես ծանր որոշ հանցագործությունների վրա, մինչդեռ ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը (327-րդ հոդվածի միայն 1-ին եւ 2-րդ մասերը) միջին ծանրության հանցագործություն է։
Քիչ առաջ ինձ է փոխանցվել ՀՀ կառավարության պատասխանը` ստացված պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանից, որով մերժվել է նշյալ առաջարկությունը»:
Մանրամասները՝ տեսանյութում
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02