Իրաքում Միացյալ Նահանգները Էթ Տաջի ռազմաբազայի գնդաակոծությանը «համարժեք պատասխանի» շրջանակում «բարձրճշգրտության ավիահարվածներ» է հասցրել շիական «Քաթաիբ Հիզբոլլահ» խմբավորման զենքի 5 պահեստներին, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Պենտագոնի մամուլի ծառայությանը:
«Այսօր [հինգշաբթի] երեկոյան Միացյալ Նահանգները պաշտպանական բարձրճշգրտության հարվածներ է հասցրել ամբողջ Իրաքում «Քաթաիբ Հիզբոլլահի» օբյեկտներին: Այս հարվածների թիրախում էին 5 զինապահեստներ՝ զգալի չափով թուլացնելու համար նրա [խմբավորման] ունակությունը ապագայում հարձակումներ կատարելու [ԱՄՆ գլխավորած հակաահաբեկչական] կոալիցիայի ուժերի վրա [որոնք «Անսասան վճռականություն» գործողությունն են անցկացնում]»,- նշված է փաստաթղթում: ԱՄՆ պաշտպանության նախարարությունում կարծում են, որ այդ պահեստներում «պահվում է ԱՄՆ եւ կոալիցիայի զորքերին հարվածներ հասցնելու համար օգտագործվող զենք»:
Պենտագոնի վարկածով՝ «այս հարվածներն ունեցել են պաշտպանական, համարժեք բնույթ եւ ուղիղ պատասխանն էին սպառնալիքներին, որ ստեղծում են Իրանի կողմից աջակցվող աշխարհազորայինների շիական խմբավորումները, որոնք շարունակում են հարձակումներ կատարել կոալիցիայի ուժերի բազաների վրա»:
Պաշտպանական գերատեսչությունից հիշեցրել են, որ չորեքշաբթի Էթ Թաջի ռազմաբազայի հրթիռակոծության հետեւանքով զոհվել են ամերիկացի 2 զինծառայողներ եւ մեկ բրիտանացի, 14 մարդ տուժել է:
«ԱՄՆ-ն չի հանդուրժի իր ժողովրդի, իր շահերի կամ իր դաշնակիցների վրա հարձակումները,- պատասխան հարված հասցնելու հետ կապված հայտարարել է պաշտպանության նախարար Մարկ Էսփերը: - Ինչպես վերջին ամիսներին ցույց ենք տվել, մենք բոլոր անհրաժեշտ միջոցները կկիրառենք Իրաքում եւ տարածաշրջանում մեր ուժերի պաշտպանության համար»:
«Այդ ահաբեկչական խմբավորումները պետք է դադարեցնեն իրենց հարձակումները ամերիկացի զինծառայողների եւ կոալիցիայի ուժերի վրա, այլապես ցանկացած ժամանակ եւ ցանկացած վայրում կբախվեն այնպիսի հետեւանքների, ինչպիսին մենք կցանկանանք»,- ամփոփել են Պենտագոնից:
16:33
16:27
16:02
15:49
15:35
15:19
14:45
14:17
13:38
13:16
13:12
12:34
11:45
11:21
11:11
10:52
10:27
10:08
09:48
09:29
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03