Վենետիկին «պատուհասած» միակ «ժամականակից վիրուսը» զբոսաշրջիկերի հոսքն է եղել, որը կազմել է տարեկան առնվազն 23 մլն մարդ, որոնք բաց չէին թողնում հնարավորությունը հենց իտալական ափերից հիանալու Ադրիատիկ ծովի գեղեցկությամբ:
Սակայն, ինչպես ներկայացնում է National Geographic-ը, նոր տեսակի COVID-19 իրական կորոնավիրուսի տարածման պատճառով դատարկվել է Վենետիկի Սուրբ Մարկոսի հրապարակն ու բազիլիկը և քաղաքի այլ տեսարժան վայրեր:
Պարբերականը հիշեցնում է, որ վերջին տվյալների համաձայն՝ Իտալիայում կորոնավիրուսով վարակվածության գրանցված դեպքերը հասել են 12 400-ի՝ եվրոպական այս երկիրը դարձնելով վարակվածների թվով առաջատարը Չինաստանի սահմաններից դուրս:
Նշենք, որ մարտի 8-ին Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն կարանտինային ռեժիմ էր սահմանել իտալական 14 նահնագներում: Մեկ օր անց հայտարարվել էր, որ 60 մլն բնակչություն ունեցող ողջ երկիրն է հայտնվում «կարմիր գոտում»:
Փետրվարին դեռ հայտնի էր դարձել, որ չեղարկվում է Վենետիկի ամենամյա կառնավալը, որը ամենահայտնի փառատոններից մեկն է ողջ աշխարհում:
Ուշագրավ իրադարձություններից էր նաև Հռոմի պապի նախորդ կիրակնօրյա ավանդական ելույթը, որն ուղիղ հեռարձակմամբ է ներկայացվել հավատացյալներին: Ֆրանցիսկոս պապը սովորականի պես չի մոտեցել Սուրբ Պետրոսի տաճարի պատուհանին՝ ողջունելու հավաքված մարդկանց:




12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44