Տևական ժամանակ է հետևում եմ ՁԻԱՀ-ի կենտրոնի աշխատակիցների բողոքի ցույցերին ու այդպես էլ չեմ կողմնորոշվում թե ում դեմ և հանուն ինչի են դժգոհում կոլեկտիվի անդամները, իսկ երեկվա հավաքի ժամանակ Միավ վարակակիր մեր քաղաքացիների ներկայությունը ընդհանրապես անթույլատրելի և բժշկի կոչմանը ոչ հարիր եմ համարում և սա այն դեպքում երբ կորոնավիրուսի հնարավոր տարածման կանխարգելման նպատակով, ԱՆ-ը կոչ է անում զերծ մնալ բազմամարդ հավաքներից և զանգվածային միջոցառումներից, իսկ այդ կոչի առաջին հետևորդներն ու օրինակ ծառայողները բնական է, որ հենց իրենք բժիշկները պետք է լինեն։ Ինչ վերաբերվում է կենտրոնի նորանշանակ տնօրեն Արթուր Բերբերյանին, ապա միանշանակ ողջունում եմ Արսեն Թորոսյանի նշանակումը։ Արթուրին ճանաչում և ընկերություն եմ անում 2000թ․-ից, հստակ կարող եմ ասել, որ նա մարդկային բարձր որակներ կրող, արժեհամակարգ ունեցող, բացառիկ համեստ, սկզբունքային, պարկեշտ ու հայրենասեր անձնավորություն է։ Արթուրը կիրթ և հարգված ծնողների զավակ է, ընտանիքի օինակելի հայր և սիրող ամուսին, վստահելի ընկեր և իրեն վստահված յուրաքանչուր գործի անմնացորդ նվիրյալ։ Վստահեցնում եմ, որ ՁԻԱՀ-ի կենտրոնի տնօրենի պաշտոնում նշանակվելը, բացառապես պայմնավորված է իր աշխատասիրությամբ, մասնագիտական հմտություններով, կազմակերպչական ջիղով, կրեատիվ և նորարական մտածելակերպով, ինչպես նաև իր առջև դրված խնդիրների ու մարտահրավերների անշեղ և արդյունավետ իրականացմամբ։ Նա երբեք թե նախկինում և թե առավել ևս հիմա չի ունեցել և չունի իշխանական և այլ տիպի հովանավորներ և ինչ հաջողությունների հասել է, ապա միմիայն իր մասնագիտական գիտելիքների, անդավաճան համոզմունքների և նպատակասլացության շնորհիվ։ Իր բազմաոլորտ աշխատանքային գործունեության ընթացքում, անկախ իր զբաղեցրած պաշտոնից և դիրքից, եղել է կոլեկտիվի համահավասար անդամ, կարեկից, սրտացավ ու հարկ եղած դեպքում արագ օգնության հասնող սիրված ղեկավար և հուսալի գործընկեր։ Ավարտելով խոսքս Արթուրին իր այս նոր՝ կարևոր ու անչափ պատասխանատու պաշտոնում, ցանկանում եմ նոր հաջողություններ, հանրօգուտ նախաձեռնություննրի, կենտրոնի այցելուների որակյալ սպասարկմանը և շուտափույթ ապաքինմանը միտված նոր մտահղացումների արդյունավետ իրականացում։ Կրկին շնորհավորում եմ Արթուրին և մաղթում եմ, որ ապագայում ևս իր բոլոր ջանքերն ու անսպառ եռանդը ներդնի և գործի ի փառս մեր երկրի և ի նպաստ մեր ժողովրդի։
13:17
12:52
12:38
12:22
12:09
11:36
11:12
09:48
09:27
09:04
19:16
19:06
18:03
17:39
17:19
17:03
16:46
16:29
16:09
15:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55