ՀՀ ԿԳՄՍՆ-ն տեղեկացնում է.
Մինչև մարտի 23-ը Հայաստանի պետական ուսումնական հաստատություններում` մանկապարտեզներում, նախակրթարաններում, դպրոցներում, մարզադպրոցներում, արվեստի դպրոցներում, արտաուսումնական հաստատություններում, քոլեջներում, ուսումնարաններում և բուհերում դասերը դադարեցվում են:
Այս ընթացքում նշված հաստատությունների աշխատակիցների վարձատրությունը կպահպանվի։ Ուսումնական ծրագրի բաց թողնված հատվածը կլրացվի հավելյալ պարապմունքների միջոցով, իսկ քննությունները կկազմակերպվեն ավելի ուշ։
Նախարարությունը խրախուսում է նշված օրերին ուսումնական գործընթացը հեռավար եղանակով` (օնլայն) կազմակերպելու ջանքերը և առաջիկայում նախատեսում է հանդես գալ նման նախաձեռնությամբ։
Վերը նշված սահմանափակումը վերաբերում է նաև Հայաստանում գործող միջազգային, ինչպես նաև ոչ պետական ուսումնական հաստատություններին:
Միաժամանակ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը գրությամբ դիմել է մարզական ֆեդերացիաներին` մինչև մարտի 23-ը զերծ մնալ Հայաստանի տարածքում մարզական, պատանեկան և երիտասարդական միջոցառումներ (առաջնություններ, միջազգային մրցաշարեր և այլն) անցկացնելուց:
Այս պահի դրությամբ մշակութային հաստատությունները փակելու որոշում չկա: Նախարարությունը հորդորում է քաղաքացիներին զերծ մնալ մարդաշատ վայրեր ու միջոցառումներ այցելելուց:
Նախարարությունը կոչ է անում բոլոր կրթական, մշակութային և մարզական կազմակերպություններին ինքնակազմակերպվել, մշակել գործուն և հնարավորինս արդյունավետ մեխանիզմներ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար։
Վերը նշված ժամկետների հնարավոր փոփոխությունների մասին կտեղեկացվի լրացուցիչ:
Հորդորում ենք առաջնորդվել բացառապես պաշտոնական տեղեկատվությամբ:
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
09:01
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01