Վրաստանի ազգային բանկը (ՎԱԲ) 2 շաբաթով կարանտինի մեջ կպահի լարիի թղթադրամները, որպեսզի թույլ չտա դրանց միջոցով նոր տեսակի կորոնավիրուսի փոխանցումը: Այս մասին նշված է երեկ տարածված կարգավորողի հայտարարության մեջ, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»: ՎԱԲ-ից պարզաբանել են, որ իրենցստացած փողը 14 օրով շրջանառությունից կհանվի: «Դրանք դրամարկղային կենտրոնում 14 օր առանձին կպահվեն, հատուկ հատկացված տեղում: Այդ փողը բաց կթողնվի միայն նշված ժամկետը լրանալուց հետո»,- նշված է հայտարարության մեջ: Վրաստանի Ազգային բանկը զուգահեռ սկսել է իր բոլոր դրամարկղային կենտրոնների ախտահանում կատարել: Այս միջոցառումները շարունակվելու են մինչեւ ապրիլի 1-ը: ՎԱԲ-ի կոլեկցիոն արտադրանքը հնարավոր կլինի ձեռք բերել միայն առցանց խանութից: Կարգավորողի ենթակայության տակ գտնվող Քվարելիի Փողի թանգարանը մինչեւ ապրիլի 1-ը այցելուների համար փակ է լինելու: «Ելնելով այն հանագամանքից, որ ցանկացած իր, այդ թվում՝ փողը կարող է բակտերիաների եւ վիրուսների փոխանցող լինել, Վրաստանի Ազգային բանկը բնակչությանը կոչ է անում կանխիկ փող օգտագործելիս հետեւել Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիգիենայի հրահանգներին»,- նշված է հայտարարության մեջ: ՎԱԲ-ն կոչ է անում թղթադրամների եւ մետաղադրամների հետ շփվելուց հետո ձեռքերը մանրակրկիտ լվանալ: Հակառակ դեպքում անթույլատրելի է դեմքին եւ սննդամթերքին հպվելը: Դրանից բացի, քաղաքացիներին խնդրում են հնարավորության դեպքում օգտվել անկանխիկ, առանց շփման եւ բջջային վճարումներից, ինչպես նաեւ ընտրել հեռավորությամբ մատուցվող բանկային սպասարկումը: ՎԱԲ-ից պարզաբանել են, որ վաճառքի կետերում տերմինալների մակերեւույթը պարբերաբար ախտահանվում է:
13:48
13:29
13:12
09:45
09:34
09:18
09:02
14:35
14:15
13:57
13:32
13:17
13:04
12:48
12:24
12:08
12:08
11:45
11:18
10:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01