Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մարինա Էզուգբայայի խոսքով՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակված առաջին պացիենտը, ըստ նախնական տվյալների, առողջացել է։ Այս մասին գրում է aliq.ge-ն:
Բժիշկը նշել է, որ նախօրեին պացիենտը թեստավորում է անցել և գրանցվել է բացասական արդյունք, ինչը նշանակում է, որ, ըստ նախնական տվյալների, քաղաքացու մոտ կորոնավարակ չկա։ Սակայն բժիշկը հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում պացիենտը ևս մեկ թեստավորում պետք է անցնի՝ կորոնավարակն ամբողջությամբ բացառելու նպատակով։
«Գիտեք, որ Վրաստանում կորոնավիրուսով վարակված առաջին դեպքը հաստատվել էր փետրվարի 26-ին, երեկ անցկացված թեստավորման արդյունքները բացասական են, առաջիկայում կանցկացվի երկրորդ թեստավորումը, և եթե այս անգամ էլ բացասական արդյունք գրանցվի, վստահաբար կարող ենք ասել, որ պացիենտն առողջացել է։ Հուսով ենք, որ այդպես էլ կլինի», — ասել է Էզուգբայան։
Վրաստանում նոր կորոնավիրուսի առաջին դեպքը հաստատվել է փետրվարի 26-ին: Վիրուսը հայտնաբերվել է 50-ամյա մի տղամարդու մոտ, ով Վրաստան էր եկել Իրանից։
Հիշեցնենք, որ Վրաստանը կանգնելով կորոնավիրուսի տարածման վտանգի առաջ՝ խիստ քայլեր ձեռնարկեց, իսկ երեկ Վրաստանի նախաձեռնությամբ փակվեցին Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանները:
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44