ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը ամերիկյան առեւտրային ցանցերի ղեկավարների հետ հեռախոսազրույցից հետո հայտարարել է, որ նոր կորոնավիրուսի տարածման ֆոնին երկրում պարենային ապրանքների դեֆիցիտ չի լինի: Այս մասին հայտնել են Սպիտակ տան մամուլի ծառայությունում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Բոլոր ղեկավարները [Առեւտրի ցանցերի] սերտորեն համագործակցում են դաշնային կառավարության, Սենատի եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ` պարենային ապրանքների եւ առաջին անհրաժեշտության ապրանքների մշտական առկայությունն ապահովելու համար: Նախագահը հեռախոսազրույցի մասնակիցներին հիշեցրել է, որ այդ մոտեցումը տարածվում է ամբողջ երկրի վրա: Յուրաքանչյուր խանութ կարող է օգնել ամերիկացիներին հանգիստ եւ վստահ զգալ, որ խանութներում առկա են բոլոր անհրաժեշտ ապրանքները»,- նշվում է հայտարարության մեջ: Հաղորդվում է նաեւ, որ մթերքներ եւ այլ ապրանքներ նախօրոք գնելու որեւէ անհրաժեշտություն չկա: Թրամփը համազգային արտակարգ դրություն է հայտարարել մարտի 13-ին: Դա թույլ կտա հեշտացնել վիրուսի տարածման դեմ պայքարի համար դաշնային բյուջեից քաղաքային եւ նահանգային իշխանություններին միջոցներ հատկացնելու գործընթացը :
13:48
13:29
13:12
09:45
09:34
09:18
09:02
14:35
14:15
13:57
13:32
13:17
13:04
12:48
12:24
12:08
12:08
11:45
11:18
10:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01