Մարտի 16-ին կայացած խորհրդակցության ընթացքում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը հանձնարարեց կորոնավիրուսի (COVID-19) կանխարգելմանն ուղղված լրացուցիչ միջոցներ ձեռնարկել: ՀԿԵ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես դա վերաբերվում է կայարանների եւ ներհանրապետական էլեկտրագնացքների ախտահանման ինտենսիվությանը, ուղեւորների հետ շփվող անձնակազմի (տոմսավաճառներ, հսկիչներ, կայարանների հերթապահներ, լոկոմոտիվային բրիգադներ եւ այլն) անհրաժեշտ դիմակներով եւ պարագաներով ապահովմանը: Գլխավոր տնօրենի հանձնարարությամբ մարտի 17-ից ՀԿԵ վարչական շենք, դեպոներ, գծային տնտեսություններ մուտք գործելուց դիստանցիոն ստուգվելու է բոլոր աշխատողների ջերմությունը: Բարձր ջերմություն ունեցողներն ուղղվելու են բժշկական հետազոտության: - Անհրաժեշտ է բոլոր անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել ընկերության աշխատողների անվտանգությունն ապահովելու համար: Սանիտարահիգիենիկ խիստ հսկողությունն ու կարգապահությունը մեզ թույլ կտան ապահովել անխափան տրանսպորտային հաղորդակցություն պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող երկաթուղային փոխադրումների ոլորտում, - նշեց Ա.Մելնիկովը: Նա նաեւ հանձնարարեց բացառել բոլոր մասսայական միջոցառումների անցկացումը եւ գործուղումները երկաթուղում՝ շեշտը դնելով կապի միջոցների ավելի լայն օգտագործմանը: Բացի այդ, ղեկավար կազմին հանձնարարված է մշակել զարգացման հնարավոր ծրագրեր՝ հաշվի առնելով բեռնափոխադրումների եւ ուղեւորափոխադրումների ծավալների տատանման ռիսկերը: Հիշեցնենք, որ մարտի 14-ից ՀԿԵ-ն կասեցրել է միջազգային ուղեւորափոխադրումները՝ մինչեւ մարտի 24-ը չեղարկելով Երեւան-Թբիլիսի-Երեւան գնացքի ուղերթները: Այժմ Ընկերությունը բոլոր ուղեւորներին վերադարձնում է տոնսերի դիմաց վճարված գումարները:
13:48
13:29
13:12
09:45
09:34
09:18
09:02
14:35
14:15
13:57
13:32
13:17
13:04
12:48
12:24
12:08
12:08
11:45
11:18
10:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01