Հարգելի քաղաքացինե՛ր, գործատունե՛ր, պաշտոնատար անձի՛նք, օտարերկրյա դեսպանություննե՛ր, միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություննե՛ր Քանի որ պետությունը հապաղում է եւ բավարար քայլեր չի ձեռնարկում, մենք պարտավոր ենք ինքնակազմակերպվել եւ հնարավորինս կանխել կորոնավիրուսի համաճարակի տարածումը: Այդ նպատակով կոչ ենք անում լինել նախաձեռնող եւ ինքնուրույն կերպով անել այն, ինչ պետք է աներ պետությունը: Մասնավորապես՝ կոչ ենք անում սահմանել ինքնակարանտին՝ Ա. բացի կենսապահովման ու անվտանգության ոլորտներից, մնացյալ ոլորտներում դադարեցնել գործունեությունը կամ, հնարավորության դեպքում անցնել տնից հեռակա աշխատանքի եւ ուսուցման ռեժիմի, Բ. մնալ տանը եւ տնից դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքերում կամ պարենի, դեղորայքի կամ այլ առաջին անհրաժեշտության ապրանքների ձեռք բերման նպատակով, Գ. առհասարակ չօգտվել երթուղային տաքսիներից, հասարակական տրանսպորտի մյուս միջոցներից օգտվել ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ պահպանելով հետեւյալ կանոնները. չնստել վարորդին մոտ գտնվող դիմացի նստարաններին, միմյանցից հեռու նստել եւ ոտքի վրա չզբաղեցնել նստարանների միջշարքային տարածքները, տաքսիներից նույնպես օգտվել ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, Դ. հաշվի առնելով, որ այս պատճառով իրենց օրվա հացը վարորդությամբ վաստակող հասարակության մի ստվար մասը կմնա առանց աշխատանքի եւ վարձատրության, պետությունից պահանջել փոխհատուցել նրանց, Ե. ստեղծել դիմակների արտադրության եւ ախտահանող նյութերի ձեռք բերման հնարավորություններ, Զ. առանձին բազմաբնակարան շենքերի, մասնավոր հատվածի թաղամասերի եւ գյուղերի մասշտաբով ստեղծել կամավորական խմբեր, որոնք հերթափոխով կկատարեն իրազեկման, ախտահանման, կարիք ունեցողներին սնունդ, դեղորայք եւ առաջին անհրաժեշտության ապրանքներ հասցնելու, ինչպես նաեւ այլ անհրաժեշտ գործառույթներ, Է. պարենի, դեղորայքի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների խանութներում եւ վաճառակետերում պահպանել կարգ ու կանոն, հարգել համակեցության կանոնները, գնել եւ վաճառել միայն անհրաժեշտ քանակի ապրանք, բացառել կանխիկ դրամի եւ գնվող ապրանքի շփումը, հերթերում եւ տրանսպորտում պահպանել իրարից առնվազն մեկ մետր հեռավորություն, Ը. խստիվ պահպանել հիգիենայի կանոնները, Թ. հավաքել եւ կիրառել օտարերկրյա հաջողված փորձը, Ժ. իշխանությունից պահանջել ժամ առաջ երկրում սահմանել արտակարգ դրություն ու կարանտին եւ ձեռնարկել կենսապահովման ու առողջապահական բավարար քայլեր, այդ թվում՝ կուտակել եւ կարիքավորների շրջանում բաշխել պարեն, դեղորայք եւ առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ, ինչպես նաեւ նվազագույն կենսապահովման համար անհրաժեշտ դրամական միջոցներ, ԺԱ. հասարակական պարսավանքի եւ օրենքով չարգելված ճնշման այլ միջոցներ գործադրել իրավիճակից օգտվող այն տնտեսվարողների նկատմամբ, որոնք կփորձեն արհեստականորեն ապրանքների գներ բարձրացնել կամ հավելյալ շահույթ ստանալու այլ քայլեր կատարել։
12:16
11:48
11:37
11:22
11:09
10:47
10:33
10:13
00:00
21:32
20:20
12:06
11:33
11:00
16:33
16:04
15:35
15:05
14:35
14:16
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03