Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 30-ով և հասել 93-ի: Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան՝ կառավարության համակարգող խորհրդի նիստում, որը վերաբերում էր կորոնավիրուսների տարածմանը, hաղորդում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը: «Ռուսաստանի Դաշնությունում այս պահի դրությամբ, հաշվի առնելով նաև այսօրվա վիճակագրությունը, գրանցվել է 93 դեպք, 4-ը վերականգնվել և դուրս են գրվել: 79 մարդ հիվանդանոցում է, նրանցից 57-ի վիճակը թեթև է՝ առանց որևէ ախտանիշի», - ասել է նա: Ըստ Գոլիկովայի, Ռուսաստանում կորոնավիրուսով յոթ հիվանդ է վարակվել երկրում վարակված մարդկանց հետ շփման հետևանքով: «93 դեպքից 86-ը ներմուծված են, յոթը` կոնտակտային», - ասել է փոխվարչապետը: Այլ երկրներից ժամանած 50 հազարը քաղաքացիներից մոտ 15 հազարը մշտական հսկողության տակ են առնվել, բոլորն էլ լիովին առողջ են: «Այլ երկրներից ժամանած բոլոր անձինք և նրանց հետ կապ հաստատած քաղաքացիները գտնվում են խիստ բժշկական հսկողության տակ: Այս աշխատանքը սկսելուց հետո ամբողջ ժամանակահատվածում ավելի քան 50 հազար մարդ է վերահսկվել, 35 հազարն արդեն հանվել են հսկողությունից: Ներկայում հսկողության տակ է գտնվում մոտ 15 հազար մարդ, նրանք լիովին առողջ քաղաքացիներ են», - ասել է Գոլիկովան: Ըստ նրա, կորոնավիրուսով հիվանդների հիվանդանոցային թերթիկների վճարումները կկատարվեն նախապես, որպեսզի քաղաքացիները չկորցնեն եկամուտները: Փոխվարչապետի խոսքով, Ռուսաստանում ամեն օր արտադրվում է մոտ 100 հազար թեստ՝ կորոնավիրուսային վարակը որոշելու համար: «Ընդհանուր առմամբ, մենք այժմ արտադրում ենք օրական մինչև 100 հազար թեստ: Արտադրվել են գրեթե 710 հազարը, մարզեր է առաքվել 427 հազար թեստային համակարգ, ևս 282 հազարը կուղարկվի այսօր և վաղը», - ասել է ՌԴ փոխվարչապետը:
13:48
13:29
13:12
09:45
09:34
09:18
09:02
14:35
14:15
13:57
13:32
13:17
13:04
12:48
12:24
12:08
12:08
11:45
11:18
10:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01