Հայաստանի ֆինանսական համակարգը գործում է բնականոն ռեժիմով: Այս մասին, այսօր՝ մարտի 16-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ուզում եմ արձանագրել, որ Հայաստանի բանկային համակարգը ունի իրացվելիության բարձր մակարդակ, որն ավելի քան բավարար է բանկային գործառույթների ամենօրյա սահուն, բնականոն ընթացքը կազմակերպելու համար:
Միաժամանակ« ԿԲ-ն անհրաժեշտության դեպքում ֆինանսական համակարգին պատրաստ է տրամադրել լրացուցիչ իրացվելիություն ինչպես դրամով, այնպես էլ արտարժույթով»,-ասաց վարչապետը: ԿԲ նախագահ Արթուր
Ջավադյանն իր հերթին նշեց.
«Մի քիչ տարբեր խոսակցությունների ներքո ունեցանք որոշ վայրիվերումներ, շուկայում ունեցանք անկայուն վիճակ, վիճակը հիմա վերահսկվում է եւ կայուն է: Մենք հնարավորություն ենք տվել բանկերին փոխել վարկավորման պայմանները՝ հետաձգել վարկի մարումները, երկարացնել վարկի ժամկետները, տեղն եկած տեղը իջեցնել տոկոսադրույքները: Այս պայմաններում այս կազմակերպությունները միանգամից իրենք էլ կփոխեն վարկերի պայմանները: Այսօրվանից սկսած բանկերն այդ հնարավորությունն ունեն»:
Նիկոլ Փաշինյանը էլ ընդգծեց, որ Հայաստանի արտարժութային ռեզերվները գտնվում են պատմականորեն ռեկորդային մակարդակի վրա՝ ավելի քան 2,8 մլրդ դոլար: «2019-ին ՀՀ ԿԲ-ն ուրջ 560 մլն դոլարի արտարժույթի առք է իրականացրել: Հիմա մենք նաեւ քննարկում ենք, թե ինչ միջոցներ պետք է ձեռնարկենք տնտեսական անխուսափելի դժվարությունները հաղթահարելու համար, բայց ուզում եմ արձանագրել, որ մենք խնդիր չենք ձեւակերպել, որ պետք է հաղթահարենք այդ դժվարությունները, մենք խնդիր ենք ձեւակերպել, որ մենք պետք է պատրաստ լինենք օգտվելու համաշխարհային տնտեսության մեջ տեղի ունեցող անխուսափելի փոփոխություններից: Մեր հաշվարկներով համաշխարհային տնտեսության մեջ փոփոխությունների արդյունքում շուրջ 2 տրլն դոլարով համաշխարհային ներքին արդյունքի անկում է ակնկալվում: Սա մի կողմից վատ է, բայց մյուս կողմից նշանակում է, որ համաշխարհային շուկայում շուրջ 2 տրլն դոլարի ազատված դաշտ է գոյանալու: Մեր խնդիրն է այդ ազատվող դաշտում ՀՀ բիզնեսը մեծացնի իր ներկայությունը: Ճգնաժամը ոչ միայն պրոբլեմներ է բերում, այլեւ հնարավորություններ եւ մեր ռազմավարական մոտեցումը պետք է լինի հետեւյալը՝ այդ դժվարությունները մեզ համար բացում են հնարավորություններ եւ մենք պետք է կենտրոնանք այդ հնարավորություններից օգտվելու օրակարգի վրա»,-ասաց նա:
NEWS.am
13:48
13:29
13:12
09:45
09:34
09:18
09:02
14:35
14:15
13:57
13:32
13:17
13:04
12:48
12:24
12:08
12:08
11:45
11:18
10:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01