ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն օգոստոսի 26-ին Վանաձորում ներկա է գտնվել Լոռու մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների և մանկավարժների օգոստոսյան խորհրդակցության, հայտնում են ՀՀ կրթության և գիտության նախարարությունից:
Փոխանցվում է, որ նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների մեկնարկին նվիրված աշխատանքային խորհրդակցության սկզբում մարզպետարանի կրթության, երիտասարդության և սպորտի վարչության պետ Մ. Սայադյանը ներկայացրել է 2015-2016 ուսումնական տարում մարզի կրթության ոլորտում իրականացված աշխատանքերի հաշվետվությունը:
Ըստ այդմ, նշվել է, որ նախորդ տարվա ընթացքում Լոռու մարզում գործել է 150 դպրոց՝ այդ թվում 80 միջնակարգ, 69 հիմնական դպրոց և 1 վարժարան: Մարզում սովորել են մոտ 26100 աշակերտ, դասավանդել 3539 ուսուցիչ:
Մեկ մանկավարժին բաժին է հասել 8,3 սովորող:
Մարզի դպրոցներից առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլին մասնակցել են 115 աշակերտներ, որոնցից 34-ը ստացել են պատվոգրեր, իսկ 20-ը՝ 1-3-րդ կարգի դիպլոմներ:
Աշխատանքներ են տարվել պարտադիր ուսումնական գործընթացից սոցիալական պատճառներով դուրս մնացած երեխաների հետ, որի արդյունքում ուսումնական տարվա ընթացքում ավելի քան 150 երեխա կանոնավոր կերպով դպրոց են հաճախել: Նախորդ տարվա ընթացքում մարզում գործել է 2 հատուկ դպրոց, ներառական կրթություն իրականացվել է մարզի 16 դպրոցներում: Նախադպրոցական հաստատություններ հաճախող երեխաների թիվը կազմել է 5386, ովքեր մարզի նախադպրոցական հաստատություններում ապահովել են մոտ 86 տոկոս ծանրաբեռնվածություն:
Միաժամանակ, մարզի 21 դպրոցներում գործել են նախակրթարաններ:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47