«ՀՀ-ում Հարկային օրենսգրքով սահմանվում է, որ մեկ լիտր 100 տոկոսանոց սպիրտի նվազագույն վաճառքի գինը չի կարող պակաս լինել 6000 դրամից՝ ներառյալ ԱԱՀ-ն և ակցիզային հարկը: Այդ օրենքն ուժի մեջ է մտել հունվարի 1-ից և որևէ կապ չունի կորանավիրուսի և որևէ այլ երևույթի հետ, դա ԵԱՏՄ պարտավորությունն է եղել»,- այսօր հայտնեց Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝ անդրադառնալով չհիմնավորված թանկացումների մասին հասարակության մեջ տարածվածված լուրերին:
Նա նար ասաց, որ ալյուրի գինը ևս չի բարձրացել, որոշակի ապրանքների թանկացում տեղի է ունեցել՝ կապված դոլարի արտարժույթի փոփոխման, նաև ռուբլու կուրսի նվազման հետ, բայց դա էլ են հսկողության տակ պահում։
Գեղամ Գևորգյանը հորդորեց նման թանկացումների մասին փաստերն ուղարկել իրենց, որպեսզի վարույթ հարուցեն:
Հանձնաժողովի նախագահը հայտնեց, որ իր ղեկավարած կառույցը վերահսկում է խոշոր առևտրով զբաղվողներին, որոնք ապահովում են հանրապետության առևտրի ծավալի գերակշիռ մասը, իսկ մարզերի փոքր վաճառակետերում արձանագրված դեպքերի մասով համագործակցում են մարզային իշխանությունների և կառույցների հետ:
Կրկին շեշտելով, որ առաջին սպառման ապրանքների էական թանկացումներ չեն գրանցվել՝ Գևորգյանը սակայն նկատեց, որ դիմակների գնի բարձրացում արձանագրվել է, ինչը նկատվել է նաև ամբողջ աշխարհում:
Ըստ նրա՝ Հայաստան դրանք ներմուծվել են հիմնականում Չինաստանից ու Ռուսաստանից: «Այս պահին ուրախալի լուր ունենք, Չինաստանի պահեստներից մեզ գնառաջարկներ են ուղարկում, և ըստ անհրաժեշտության գնումներ ենք իրականցնում, երեկվա դրությամբ արդեն 84 դրամով մեծածախի առաջարկ կար, այսինքն՝ գինն իջնում է: Ոչ պարենային ապրանքների մասով՝ օճառ, զուգարանի թուղթ, անձեռոցիկ, ընդհանարպես անհանգստություն չունենք: Հայաստանոմ արտադրանք ունենք»,- հայտնեց հանձնաժողովի նախագահը:
11:21
11:03
10:50
10:34
10:15
10:00
17:08
16:55
15:22
15:15
14:04
10:33
10:06
17:19
15:39
12:33
11:02
20:30
20:26
19:19
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03