Ես որոշեցի հրաժարվել ընտրողների հետ զանգվածային հանդիպումներից: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի նախագահի թեկնածու Վիտալի բալասանյանը: Հայտարարությունում մասնավորապես, նշել է. «Կորոնավիրուսի տարածումը Հայաստանում մարտահրավեր է Արցախի համար: Մեր համաքաղաքացիների առողջության եւ կյանքի պահպանումը առաջնային խնդիր է, ազգային անվտանգության հարց: Ես որոշեցի հրաժարվել ընտրողների հետ զանգվածային հանդիպումներից: Ստեփանակերտում այսօրվա հանդիպումը, որին արդեն հրավիրվել են մարդիկ, տեղի կունենա, բայց կլինի վերջին զանգվածային հանդիպումը: Այն տեղի է ունենալու ոչ թե դպրոցի տարածքում, այլ հարակից փողոցում: Եթե դուք պատրաստվում եք գալ՝ տաք հագնվեք, եղանակը ցուրտ է: Վաղվանից՝ մարտի 18-ից, մենք ամբողջությամբ կտեղափոխվենք առցանց հեռարձակում: Մենք ձեզ հետ կապի մեջ ենք մնալու համացանցի, լրատվամիջոցների միջոցով, ինչպես նաեւ բաժանելու ենք թռուցիկներ՝ ընթացիկ իրավիճակի գնահատականով: Անցել է երկու օր, իմ պաշտոնապես դիմումից Բակո Սահակյանին՝ վերլուծելով սպառնալիքի լրջությունը եւ անվտանգության միջոցառումների եւ կանխարգելման ուժեղացնելուն ուղղված կոչով, սակայն մինչ այս պահը ես չեմ տեսնում աշխատանքների ակնհայտ արդյունքները: Մարդիկ փողոցներում քայլում են առանց դիմակների, ԱՀԿ առաջարկությունների տարածումը համակարգային չէ, վարակի համար քննությունը հանձնելու հրահանգներ չկան: Մենք չգիտենք՝ ունենք արդյոք վարակվածներ, թե՝ ոչ: Մենք նույնիսկ չգիտենք, թե արդյոք մենք հնարավորություն ունենք ստուգվել, թե՝ ոչ: Բայց ես երաշխավորում եմ, որ բոլոր ջանքերը կգործադրեմ քաղաքացիներին տեղեկացնելու անվտանգության առաջնային միջոցառումների մասին:
13:48
13:29
13:12
09:45
09:34
09:18
09:02
14:35
14:15
13:57
13:32
13:17
13:04
12:48
12:24
12:08
12:08
11:45
11:18
10:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01