ՀՀ արդարադատության նախարարության աշխատակիցներին վճարված պարգևավճարները վճարվել են՝ աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցների հաշվին՝ 125 միլիոն 784.2 հազար դրամ, արտաբյուջետային հաշվից՝ 528 միլիոն 556.3 հազար դրամ, քաղաքացիական ծառայողների կատարողականների արդյունքների հիման վրա պարգևատրման համար նախատեսված պարգևատրման ֆոնդից՝ 128 միլիոն 906.4 հազար դրամ: Այս մասին գրում է Yerkir.am-ը, որը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի անունով՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե որքա՞ն է կազմել հիմնարկի աշխատակիցներին վճարված պարգևավճարների չափը՝ 09.05.2018 թվականից մինչև 31.12.2019 թվականը:
«20 ամիսների համար վճարված պարգևավճարների հանրագումարային թիվը կազմում է 783 միլիոն 246 հազար 900 դրամ կամ շուրջ $ 1.640.000, որն ամսական կտրվածքով կազմում է $ 82.000: ՀՀ վարչապետի 2018 թ. հունիսի 11-ի որոշմամբ՝ ՀՀ արդարադատության նախարարության աշխատողների առավելագույն թիվը 300 է: Ինչպես տեսանք՝ «աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցների հաշվին» տողով նախարարությունում ևս պարգևատրվել են բավականին խոշոր գումարով, այն է՝ 125 միլիոն 784 հազար 200 դրամով կամ $ 263.000-ով: Այսինքն՝ նախարարությունում կամ առկա են եղել թափուր հաստիքներ, որոնց հաշվարկով գումարը ստացել են, բայց քանի որ փաստացի աշխատող չեն ունեցել, գումարը տնտեսվել է, կամ ընթացքում աշխատակիցները կրճատվել են, փոխարենը նոր աշխատող չլինելու բերումով կրկին տնտեսվել է որոշակի գումար:
Ստացվում է հետևյալը. աշխատող եղավ՝ լավ, չեղավ՝ ավելի լավ. վերջինիս տրամադրվելիք աշխատավարձը ոչ թե վերադարձվում է պետբյուջե, այլ տարվա վերջում, ժողովրդական լեզվով ասված, «տեղում մեջ-մեջ է արվում»: Այդքան մեծ գումարով «խնայողության» առկայությունը կարող է վկայել այն մասին, որ հաստատված հաստիքացուցակը ակնհայտորեն ուռճացված է և կարիք ունի կրճատման։ Գաղտնիք չէ, որ շատ գերատեսչություններ են պահում նման ֆանտոմ-հաստիքներ՝ բյուջեից հավելյալ գումար բերելու համար։ Բայց նոր իշխանությունները կարծես հայտարարում էին, որ պետք է վերջ տային այս արատավոր պրակտիկային։
Պարգևավճարի հաջորդ տողը՝ «արտաբյուջետային հաշիվը», գրավոր պատասխանում թեև չի բացված, սակայն կարելի է ենթադրել, որ արտաբյուջետային աղբյուրները ձևավորվում են նախարարությանը ենթակա հիմնարկներից (ՔԿԱԳ («ԶԱԳՍ»), ԴԱՀԿ, Պետռեգիստր) կորզված գումարներից», գրում է Yerkir.am-ը եւ ամփոփում.
«Արդյունքում՝ մինչ հանրությունը շարունակում է սպասել իշխանությունների խոստումների կատարմանը և լավ օրերին, կառավարության վերին օղակները ժանտախտի պահին շարունակում են իրենց խրախճանքը»:
16:33
16:27
16:02
15:49
15:35
15:19
14:45
14:17
13:38
13:16
13:12
12:34
11:45
11:21
11:11
10:52
10:27
10:08
09:48
09:29
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03