Ամբողջ աշխարհում նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի լայն տարածմամբ պայմանավորված՝ որոշ ավիաընկերություններ որոշում են կայացրել ժամանակավորապես չեղարկել իրենց կողմից դեպի ՀՀ եւ ՀՀ-ից դուրս որոշ ուղղությունների սպասարկումը: • «Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության կողմից Հայաստանի Հանրապետությունից դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն օդային փոխադրումները մինչեւ ս․թ․ մարտի 31-ը ներառյալ, ինչպես նաեւ ապրիլի 1-ից մինչեւ ապրիլի 30-ը ընկած ժամանակահատվածում երեքշաբթի, ուրբաթ եւ կիրակի օրերին իրականացվելիք չվերթերը, • «Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության կողմից սպասարկվող Երեւան-Անապա-Երեւան մարտի 2, 5, 9, 12, 16, 19, 23, 26, 30-ի չվերթերը, ինչպես նաեւ ապրիլի 2-ից մինչեւ ապրիլի 13-ը ընկած ժամանակահատվածում երկուշաբթի եւ հինգշաբթի օրերին իրականացվելիք չվերթերը, • «Ռայանէյր» ավիաընկերության կողմից սպասարկվող չվերթերը ՀՀ-ից դեպի Իտալիայի Հռոմ եւ Միլան քաղաքներ եւ հակառակ ուղղությամբ ս. թ. մարտի 14-ից մինչեւ ապրիլի 8-ը ներառյալ, • «Ավիակոմպանիա Արմենիա» ավիաընկերության կողմից սպասարկվող Թբիլիսի-Երեւան-Մոսկվա/Վնուկովո/-Երեւան-Թբիլիսի ուղղությամբ մարտի 17, 18, 19, 22, 23, 24, 25, 26, 27, 28, 29, 30, 31-ի եւ ապրիլի 1, 2, 3, 4, 5-ի չվերթերը (բացառությամբ մարտի 18, 20, 21, 23, 25, 26, 27, 28, 29, 30, 31, 1,2,3,4,5 չվերթերի) • «Ավիակոմպանիա Արմենիա» ավիաընկերության կողմից սպասարկվող Երեւան-Լիոն-Երեւան ուղղությամբ՝ մարտի 23, 30-ի, ապրիլի 2, 6, 9, 13-ի չվերթերը, Երեւան-Թել Ավիվ-Երեւան ուղղությամբ՝ մարտի 26, 29-ի եւ ապրիլի 2, 5, 16, 28-ի չվերթերը։ • «Քաթար Էյրվեյզ» ավիաընկերության կողմից սպասարկվող Դոհա-Երեւան-Դոհա ուղղությամբ մարտի 17, 19, 21, 24, 26, 28 եւ 31-ի չվերթերը, • «Բելավիա» ավիաընկերության կողմից սպասարկվող Մինսկ-Երեւան-Մինսկ ուղղությամբ մարտի 18, 19-ի, մարտի 31-ից ապրիլի 5-ի եւ ապրիլի 14-ի չվերթերը, • «Ուրալ Էյրլայնզ» ավիաընկերության կողմից սպասարկվող Եկատերինբուրգ-Երեւան-Եկատերինբուրգ ուղղությամբ մարտի 11, 18, 25, 29-31, ապրիլի 2, 5-7, 9, 12-14, 16, 19-21, 23, 26-28, 30 չվերթերը, • «Էյր Կաիրո» ավիաընկերության կողմից սպասարկվող Շարմ Էլ Շեյխ-Երեւան-Շարմ Էլ Շեյխ ուղղությամբ մարտի 12-ի չվերթը, ինչպես նաեւ մարտի 19-ից մինչեւ մարտի 31-ը բոլոր չվերթերը, • «Էյր Արաբիա» ավիաընկերության կողմից սպասարկվող մարտի 17-ից մինչեւ մարտի 28-ի չվերթերը (բացառությամբ մարտի 18-ի եւ 20-ի չվերթերի) • «ԼՈՏ Փոլիշ Էյրլայնզ» ավիաընկերության կողմից սպասարկվող Վարշավա-Երեւան-Վարշավա ուղղությամբ բոլոր չվերթերը մինչեւ ս.թ. մարտի 28-ը, • «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության կողմից սպասարկվող Կիեւ-Երեւան-Կիեւ ուղղությամբ ս.թ. մարտի 17, 18, 19, 29, 30, 31-ի եւ ապրիլի 1-ի չվերթերը, • «Միդլ Իսթ Էյրլայնզ» ավիաընկերության Բեյրութ-Երեւան-Բեյրութ մարտի 21, 24-ի չվերթերը, • «Ֆլայդուբայ» ավիաընկերության Դուբայ-Երեւան-Դուբայ ուղղությամբ մարտի 18-ից մինչեւ մարտի 31-ը ներառյալ բոլոր չվերթերը, բացառությամբ մարտի 23-ի եւ 30-ի չվերթերի, • «Սքայ Ափ Էյրլայնզ» ավիաընկերության Կիեւ-Երեւան-Կիեւ ուղղությամբ մարտի 20, 23, 27-ի չվերթերը, • «Ավստրիական ավիաուղիներ» ս․թ․ մարտի 18-ից սկսած բոլոր ուղղություններով կանոնավոր չվերթերը՝ այդ թվում նաեւ դեպի Երեւան, •«Բրասելս Էյրլայնզ» ավիաընկերության մարտի 21-ից մինչեւ ապրիլի 19-ը ներառյալ բոլոր չվերթերը։ Հաշվի առնելով ծանրաբեռնվածությունն ու ստեղծված արտակարգ իրավիճակը՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հնարավորինս կփորձի թարմացնել չեղարկումների ցուցակը։ Միեւնույն ժամանակ հորդորում ենք մշտական կապի մեջ լինել ավիաընկերությունների հետ։
18:36
18:04
17:33
17:03
15:44
15:28
15:03
14:44
14:19
14:02
13:48
13:33
13:16
12:54
12:36
12:19
12:03
11:45
11:22
11:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03