ARM | RUS |

Ես նպատակ ունեմ կառուցել երջանիկ, զարգացած եւ ապահով Արցախ, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի կտեսնի իր ապագան

18.03.20 | 17:24

Արայիկ Հարությունյան

«Դե Ֆակտո» N 01/152 (01/2020թ.)

Կենսագրական տվյալներ
1973թ. 14 դեկտեմբերի, ԱՀ ք. Ստեփանակերտ:

Կրթություն
1990-1994թթ. - Երևանի ժողտնտեսության ինստիտուտ:
1994թ. տեղափոխվել և 1995թ. ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը:
1996-1998թթ. - Արցախի պետական համալսարանի ասպիրանտուրա` «տնտեսագիտություն» մասնագիտություն:
2013թ. պաշտպանել է ատենախոսություն, դարձել տեխնիկական գիտությունների թեկնածու:

Աշխատանքային գործունեություն
1995-1997թթ. - ԼՂՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարի օգնական:
1997-1999թթ. - «Հայագրոբանկի» Ասկերանի մասնաճյուղի կառավարիչ:
1999-2004թթ. - «Հայագրոբանկի» Ստեփանակերտի մասնաճյուղի կառավարիչ:
2005-2006թթ. - «Ազատ Հայրենիք» կուսակցության համանախագահ:
2006-2007թթ-ից. և ապա` 2009թ.-ից առայսօր, «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ:
2005-2007թթ. - ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր «Հայրենիք» խմբակցության ղեկավար,
Խորհրդարանի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
2007թ. սեպտեմբերի 14-ին ԼՂՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ վարչապետ:
2012թ. սեպտեմբերի 14-ին ԼՂՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ վարչապետ:
2017թ.սեպտեմբերի 25-ի Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ պետական նախարար:
2018թ.-ի հունիսի 6-ին իր դիմումի համաձայն ազատվել է պետական նախարարի աշխատանքից:
2018թ.-ի հուլիսի 2-ի Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ նախագահի խորհրդական-հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ:
2019թ.-ի փետրվարի 21-ին Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով ազատվել է ԱՀ նախագահի խորհրդական-հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից` իր դիմումի համաձայն:

Այլ տվյալներ.
Զինապարտ է:
1992թ. - անդամագրվել է ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերին և ակտիվ մասնակցություն ունեցել պատերազմական գործողություններին:

-Պարո՛ն Հարությունյան, առջևում Արցախի Հանրապետությունում մարտի 31-ին անցկացվելիք նախագահական և խորհրդարանական ընտրություններն են, որոնք մեծ կարևորություն ունեն թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի համար: Նախ` ուզում եմ հարցնել` որպես Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու` ինչպիսի՞ տրամադրվածությամբ եք պատրաստվում ընտրություններին:

-Մեր պատկերացումներով` Արցախում ընտրությունները պետք է առաջին հերթին անցնեն համերաշխության մթնոլորտում, որովհետև, ինչպես բազմիցս նշել եմ, ոչ մի ընտրություն այնքան կարևոր չէ, որքան մեր ներքին միասնությունը: Այդ իմաստով պատահական չէ, որ մենք մեր քարոզարշավի առաջին օրը սկսեցինք մոմավառությամբ` հանուն համերաշխ ընտրությունների: Այսինքն` անկախ քարոզարշավի ծանրաբեռնվածությունից, մրցակցային պայքարից` մենք պետք է կարողանանք պահպանել մեր ներքին համերաշխությունը, որովհետև գալու է ընտրությունների հաջորդ օրը, և անկախ այն բանից, թե ով որքան քվե է ստացել, պետք է կարողանանք միասնաբար աշխատել և դիմագրավել այն մարտահրավերներին, որոնք ծառացած են Արցախի Հանրապետության առջև:
Մենք առաջ ենք քաշել, ընդհանուր առմամբ, հավակնոտ ծրագիր, որը, հաջողության պարագայում, պատրաստվում ենք կյանքի կոչել, և որը էապես փոխելու է մեր ժողովրդի կյանքի որակը: Եվ պատահական չէ, որ ընտրել ենք «Դեպի բարեկեցիկ ապագա» և «Մենք կարող ենք» կարգախոսները, որովհետև մենք ունենք և՛ քաղաքական մեծ փորձառություն, և՛ պրոֆեսիոնալ թիմ, որին անդամակցում են Արցախի տարբեր խավերի ներկայացուցիչներ, այդ թվում` հինգ կուսակցություններ, որոնց հետ միասին կազմել ենք նախընտրական դաշինք:

Դուք բավականին հավակնոտ, համարձակ, կարելի է ասել, հեղափոխական ծրագրերով եք հանդես գալիս, որոնք արտացոլում են ժողովրդի ամենացավոտ խնդիրները: Դրանցից է «Յուրաքանչյուր ընտանիքի` առանձին բնակարան» ծրագիրը: Առավելմանրամասն կներկայացնե՞ք այն և ի՞նչ մեխանիզմներով ու միջոցներով եք հնարավոր համարում ծրագրի իրականացումը:

-Իսկապես, «Յուրաքանչյուր ընտանիքի` առանձին բնակարան» ծրագիրը հեղափոխական է, քանի որ բնակարանային խնդիրն այսօր մեր երկրում համարվում է առաջնայիններից մեկը, եթե ոչ ամենաառաջնայինը: Մեր ծրագրի հիմքում լուրջ ռազմավարություն է դրված. հարցն այն է, որ մենք փորձում ենք ստեղծել բոլոր պայմանները, որպեսզի արցախցին ապրի և արարի իր հայրենիքում, այլ ոչ թե մտածի օտար երկրներում իր ճակատագիրը որոնելու մասին: Մասնավորապես` բնակարանային ծրագրի իրականացման շնորհիվ` Արցախի յուրաքանչյուր քաղաքացի, անկախ իր եկամուտների չափից, կարողանալու է բնակարան ձեռք բերել ԱՀ քաղաքներից որևէ մեկում, իսկ գյուղերի համար այլ ծրագիր ունենք:
Քաղաքների համար նախատեսված ծրագրի էությունը հետևյալն է` ընտանիքը հիփոթեքային վարկավորման շնորհիվ ձեռք է բերելու բնակարան և վճարելու է այն պարագայում, եթե ընտանիքի եկամուտները մեկ շնչի հաշվով գերազանցում են սոցիալական նվազագույն զամբյուղը` 70 հազար դրամը: Եթե մեկ շնչի հաշվով 70 հազար դրամից ցածր են նրա եկամուտները, ապա իր փոխարեն վճարելու է պետությունը` և՛ տոկոսները, և՛ մայր գումարը, ու ամենակարևորը` անվերադարձ, այսինքն` պետության վճարած գումարը հետագայում քաղաքացու համար պարտք չի դառնալու: Ավելին` եթե քաղաքացին աշխատանք ունի և բնակարան է ձեռք բերում, բայց ինչ-որ պահի որոշակի պատճառներով զրկվում է աշխատանքից, ապա կրկին վարկը մարելու բեռն ամբողջությամբ իր վրա է վերցնելու պետությունը: Սա աշխարհում նմանը չունեցող ծրագիր է, որի նպատակն առաջին հերթին յուրաքանչյուր արցախցու բնակարանով ապահովելն է:

-Իսկ գյուղակա՞ն համայնքների համար...

-Գյուղերում այլ քաղաքականություն ենք վարելու: Հիշեցնեմ, որ 2015 թվականից Արցախում գործում է
3 մլն. դրամ կազմող անհատույց դրամաշնորհային ծրագիրը, որը նախատեսված է գյուղերում տուն կառուցելու համար: Դրամաշնորհը տրամադրվում է այն գյուղացիներին, որոնք իրենց տան տանիքն արդեն կառուցել են, և մնում է կատարել ներքին հարդարման աշխատանքները: Այսօր մենք առաջարկում ենք այդ ծրագրի պայմանները փոխել. նախ` 3 մլն. դրամը դարձնել 5 մլն., ինչպես նաև ավելացնել ևս 5 մլն. դրամ անտոկոս վարկ` 10 տարվա մարման ժամկետով:
Բացի դրանից, բնակարանային քաղաքականության ծրագրում մենք մի շարք կարևոր կետեր ենք ներառել. նախ և առաջ, հանվել է տարիքային ցենզը, որովհետև կան բազմաթիվ քաղաքացիներ, որոնց տարիքը սահմանված շեմից բարձր է, բայց ցանկություն ունեն բնակարան ձեռք բերելու կամ կառուցելու: Կարծում ենք` նույնիսկ կենսաթոշակառուները պետք է հնարավորություն ունենան բնակարան ձեռք բերելու, որովհետև, վերջին հաշվով, այդ բնակարանը միայն իրենցը չի լինելու, այն հետագայում պատկանելու է իրենց զավակներին, թոռներին, ապագա սերունդներին:
Մենք առաջարկում ենք հանել նաև բնակության ցենզի խնդիրը, այսինքն` եթե գործող ծրագրով Ստեփանակերտում կամ շրջկենտրոններում բնակարան կարող են ձեռք բերել միայն այն քաղաքացիները, որոնք 10 տարի և ավելին բնակվում են այնտեղ, ապա այսօր մենք ցանկանում ենք այդ պահանջը չեղարկել, որպեսզի ցանկացած արցախցի իր նախընտրած վայրում կարողանա բնակարան ձեռք բերել: Այս հարցում մեր ընդդիմախոսները փորձում են հակադրվել մեզ, թե դա կարող է որոշակի վտանգներ պարունակել իր մեջ այն առումով, որ կմեծանա մարդկանց հոսքը գյուղերից Ստեփանակերտ, սակայն մենք կատարել ենք ուսումնասիրություններ, և դրանք ցույց են տվել, որ իրականում նման խնդիր չկա, ընդհակառակը` եթե այս ծրագիրը չիրականացնենք, կունենանք շատ ավելի մտահոգիչ խնդիրներ, որովհետև բազմաթիվ քաղաքացիներ գյուղերից գալիս են Ստեփանակերտ, ինչ-որ ժամանակ այնտեղ աշխատում կամ աշխատանք փնտրում և, բնակվարձը վճարել չկարողանալով կամ բնակարան ձեռք բերելու խոչընդոտներով պայմանավորված, ստիպված են լինում թողնել Արցախը և մեկնել արտերկիր: Մեր ծրագիրը հիմնականում ուղղված է այդ խնդրի լուծմանը:
Բնականաբար, վերը նշվածին զուգահեռ` մենք աշխատանքներ ենք իրականացնելու գյուղերում կյանքն ավելի գրավիչ դարձնելուն ուղղված, և սրանք պարզապես խոսքեր չեն: Մենք ունենք բազմաթիվ ծրագրեր` գյուղական համայնքների հետ կապված` սկսած ենթաշրջանային սպորտային և մշակութային կենտրոնների կառուցումից, մինչև ներքին ճանապարհների բարեկարգում: Այսօր արդեն ունենք առաջին օրինակները, երբ գյուղացին հրաժեշտ է տվել «ցեխ» կոչվածին, կան նաև տարբեր այլ սոցիալական ծրագրեր, որոնք հնարավորություն են տալու մեր գյուղերում ապրող բնակիչներին ապրելու ավելի բարեկեցիկ պայմաններ ստեղծելու` այդ թվում` բիզնես սկսելու և սեփական աշխատանքը հիմնելու առումով:

-Անցումը անվճար առողջապահական համակարգի` ևս մեկ համարձակ ծրագիր է, որը ներկայացվել է Ձեր կողմից, մասնավորապես` բժշկական ո՞ր ծառայությունների մասին է խոսքը:

-Գուցե ֆանտաստիկ թվա, բայց խոսքը վերաբերում է բոլոր ծառայություններին, այդ թվում` ատամնաբուժական: Սա նույնպես մեր ընդդիմախոսների մոտ թերահավատություն է առաջացրել, փորձում են բնակչությանը տարբեր կերպ համոզել, հակաքարոզչություն անել, որ մենք այս հարցում ճիշտ հաշվարկներ չենք կատարել, բայց ես հավաստիացնում եմ, որ այս հայտարարությունն անելուց և ծրագիրը ներկայացնելուց առաջ մենք իրականացրել ենք լուրջ հաշվարկներ և ուսումնասիրություններ ու կարծում ենք, որ Արցախի տնտեսական զարգացումն այսօր թույլ է տալիս առաջիկա մի քանի տարիների ընթացքում փուլային եղանակով անցնել անվճար առողջապահության ոչ միայն Արցախում,

այլ նաև Հայաստանում և, եթե կարիքը կա, արտասահմանում: Արցախի յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն է ունենալու ցանկացած հիվանդության պարագայում, այդ թվում` օնկոլոգիական հիվանդությունների և անպտղության խնդրի դեպքում, ստանալ անվճար բուժօգնության հնարավորություն:
Մասնավորապես` երկու ծրագիր կա, որ կարևորում ենք. մեկը պարտադիր բուժզննումն է և երկրորդը` դեղորայքային ապահովումը, որովհետև հատկապես կենսաթոշակառու մեր քաղաքացիները դեղորայքի վրա բավականին մեծ գումարներ են ծախսում, ինչը էական ազդեցություն է ունենում իրենց բյուջեի վրա` հաշվի առնելով թոշակի չափը: Այս ծրագրի իրականացման մասին շատ երկար ենք խորհել, քանի որ արձանագրել ենք, որ բոլորին հայտնի ղարաբաղցիների երկարակեցությունը վտանգված է, այդ մասին է փաստում այն, որ մեզանում արձանագրված կյանքի միջին տարիքը բավականին ցածր է` զարգացած երկրների համեմատ, ավելին` մեզ դիմող քաղաքացիների խնդիրների առյուծի բաժինը հենց առողջապահությանն է վերաբերում: Հատկապես ցավալի իրավիճակ է ստեղծվում, երբ ընտանիքի անդամներից որևէ մեկը հիվանդանում է ծանր հիվանդությամբ, այդ դեպքում թե՛ ընտանիքը, թե՛ ողջ գերդաստանը ֆինանսական առումով հայտնվում են ծանր վիճակում` պարտքեր, վարկեր և այլն: Շատ դեպքերում չեն հասցնում բուժօգնությունը ժամանակին կազմակերպել, և այն անարդյունավետ է դառնում: Այս խնդիրներից վերջնականապես ձերբազատվելու առումով, մեր կարծիքով, այս ծրագիրը ռազմավարական նշանակություն ունի երկրի զարգացման համար, և մենք հետևողական ենք լինելու, որ այն փուլ առ փուլ իրականացվի և բուժօգնությունն Արցախում դառնա ամբողջովին անվճար:


-Ի՞նչ ժամկետներում եք նախատեսում ծրագրի իրականացումը:

-2021թ. հունվարի 1-ից Արցախի առողջապահական համակարգը դառնալու է անվճար, և զուգահեռ` մենք աշխատելու ենք բուժսպասարկման որակի բարձրացման վրա, որովհետև կարծում ենք, որ միայն անվճար առողջապահություն ունենալը բավարար չէ, քանի որ չի կարող լինել անվճար առողջապահություն` անորակ ծառայություններով, պետք է միաժամանակ լուրջ ուշադրություն դարձնենք նաև ծառայությունների որակին: Այդ նպատակով 2021թ. հունվարի 1-ից շեշտակի բարձրացվելու են ոլորտի աշխատողների աշխատավարձերը, նվազագույնը` կրկնակի անգամ:
Փորձելու ենք նաև մեծ ուշադրություն դարձնել առկա արատավոր երևույթների վերացմանը. խնդիր է դրված գյուղական համայնքներում ստեղծել առաջնային բուժօգնության ամբողջական համակարգ և, իհարկե, Արցախի առողջապահական համակարգը համալրել նոր մասնագետներով: Նպատակ ունենք նաև ոլորտում հայտնի լավագույն մասնագետներին հրավիրել Արցախ` բավականին բարձր աշխատավարձ վճարելու պայմանով, որովհետև կա այսպիսի մի պարզ հաշվարկ` եթե չենք կարողանում տեղում ապահովել մեր քաղաքացու բուժօգնությունը, ապա նա ստիպված մեկնում է Արցախից դուրս և վճարում է մի քանի անգամ ավելի մեծ գումար, ներառյալ` տրանսպորտային և այլ ծախսերը, և այդ ամբողջ գումարը դուրս է գալիս մեր տնտեսությունից: Այդ պատճառով մենք անելու ենք ամեն բան, որպեսզի մեր քաղաքացին տեղում ստանա որակյալ բուժօգնություն և ամենակարևորը` անվճար:
Կուզենայի նաև շեշտել, որ ըստ վիճակագրական տվյալների` Արցախում բավականին բարձր է անպտղության ցուցանիշը, մարդիկ տասնյակ տարիներ պայքարում են այդ խնդրի դեմ, ծախսում մեծ ֆինանսներ և կրկին չեն կարողանում ժամանակին բուժօգնություն ստանալ, ինչի հետևանքով արձանագրվում են ամուսնալուծություններ: Այս խնդիրներին համալիր լուծում տալու համար մենք, անպայման պետք է կյանքի կոչենք վերը նշված ծրագիրը` այն ևս համարելով մեր երկրի համար ամենաառաջնայիններից մեկը:

-Ձեր հավակնոտ ծրագրերից է նաև անցումը անվճար կրթական համակարգին, առավել մանրամասն կներկայացնե՞ք այն, ովքե՞ր կկարողանան օգտվել դրանից:

-Մեր կարծիքով` ուսանողության այն թիվը, որ այսօր կա համալսարաններում, համահունչ չէ այն պահանջարկին, որը մենք ունենք, էլ չասեմ կրթական որակի մասին, ինչը, երևի թե, մեր` տարիների ընթացքում թույլ տված բացթողումներից է: Այսօր, մեր կարծիքով, կրթական համակարգում կարևոր ռեֆորմներ պետք է իրականացնել: Ծրագիրը հետևյալն է` բուհական կրթությունը Արցախում և Հայաստանում (եթե Արցախում այդ մասնագիտությունները չկան), պետք է լինի լիովին անվճար, և զուգահեռ` մենք պետք է ուշադրություն դարձնենք կրթության որակի բարձրացմանը: Իսկ թե ինչ են անելու դպրոցի այն շրջանավարտները, որոնք չեն կարողանալու բուհական համակարգում շարունակել իրենց կրթությունը, այդ ուղղությամբ ևս բավականին լուրջ աշխատանքներ ենք իրականացնելու, և գործընթացն արդեն մեկնարկել է: Խոսքն արհեստագործական ուսումնարանների բացման մասին է: Արդեն նման օրինակ ունենք Շուշիում` «Եզնիկ Մոզյան» ուսումնարանը, որ գործում է ֆրանսիական մոդելով: Այնտեղ ապահովվում են աշակերտների (խմբ.` այդպես են կոչում ուսումնարանում սովորողներին) բնակության, սննդի հարցերը: Նրանք նաև ընդգրկվում են շինարարական ընկերություններում` որպես փորձուսուցում, ինչի համար վարձատրվում են:
Վերջերս եղել եմ Իտալիայում և ամենաբարձր մակարդակով պայմանավորվածություններ եմ ձեռք բերել Շուշիում երկրորդ արհեստագործական ուսումնարանը բացելու վերաբերյալ: Դա լինելու է իտալական մոդելով կրթական համալիր, որտեղ ծառայությունների ոլորտի հետ կապված բավական լուրջ մասնագիտություններ են դասավանդվելու` արհեստավարժ մասնագետների կողմից: Հիմնականում ներգրավվելու են իտալացի մասնագետները, ներդնելու են իրենց փորձը:
Այս ծրագրերը շարունակական են լինելու, և դրանք, համոզված եմ, էական ազդեցություն են ունենալու Արցախի տնտեսության զարգացման վրա: Վերջին հաշվով, տնտեսագետների, իրավաբանների, հումանիտար ոլորտի այլ մասնագետների կարիքը, հաստատ, այն չափով չկա, որքան այսօր մեր

բուհերը թողարկում են: Չխոսենք էլ այն մասին, որ այդ մասնագետների մեծ մասի համար մենք հոգեբանական, ինչպես նաև մասնագիտական մեծ խնդիրներ ենք ստեղծում, որովհետև մարդը, չգտնելով իր մասնագիտությանը համապատասխան աշխատանք, մեկ այլ ոլորտում դառնում է ոչ կոմպետենտ մասնագետ: Դրա համար այս դաշտում լուրջ կարգավորումներ, բարեփոխումներ իրականացնելու կարիք կա, ինչը կյանքի կոչելու համար մենք ունենք բավարար կամք ու ցանկություն:
Մեր հաջողության պարագայում, այս տարվա սեպտեմբերի 1-ից կրթությունն այն ուսանողների համար, որոնք նոր են ընդունվելու և նրանց համար, որոնք սովորում են, դառնալու է անվճար, և զուգահեռ` իրականացնելու ենք նաև այդ «ցավոտ», բայց, համոզված եմ, արդյունավետ ծրագիրը:

-Դուք հանդիպումներ եք ունենում սոցիալական տարբեր խմբերի հետ, ներկայացնում Ձեր ծրագրերը, ի՞նչ արձագանք են ստանում դրանք և ի՞նչ հարցեր են բարձրացվում ժողովրդի կողմից:

-Հիմնականում բարձրացվում են այնպիսի հարցեր, որոնք վերաբերում են այն առաջնայնություններին, որոնց մասին արդեն խոսեցինք: Որպես այդ երեք ծրագրերի իրականացման արդյունք` մենք կանխատեսում ենք երջանկության ցուցանիշի շեշտակի բարձրացում, քանի որ, եթե քաղաքացին կարողանում է բավարարել իր առաջնային պահանջմունքները, ապա նրան այլ բան չի մնում, քան իր վաստակածը ծախսել հանգստի, ամենօրյա կյանքի տարբեր հետաքրքրությունների համար:
Իհարկե, խնդիրներ ունենք նաև սոցիալական արդարության հետ կապված: Իմ հանդիպումների ընթացքում բազմիցս շեշտել եմ, որ մենք այս առումով ունենք շատ կարևոր ծրագիր: Մասնավորապես` կադրերի հարցում լինելու ենք անզիջում, և նրանք ընտրվելու են` ըստ հասարակության մեջ ունեցած իրենց հարգանքի: Եթե նախկինում ասում էինք, որ կարևորը արհեստավարժությունն է, ապա այսօր, իմ կարծիքով, հանրային պահանջարկը փոխվել է, հասարակությունն ավելի շատ պահանջում է մարդկանց, ովքեր ոչ թե մեքենայի պատուհանից են հասարակությանը նայելու, այլ ունենալու են կենդանի շփում և, ամենակարևորը, վայելելու են հասարակության հարգանքը:
Օրենքի առաջ բոլորը պետք է հավասար լինեն, այդ թվում` իմ ընտանիքի ներկայացուցիչները: Եթե որևէ մեկը պետք է արտոնյալ լինի, ապա մենք չենք կարող լուրջ առաջընթաց ապահովել: Երկրում պետք է գործի միայն օրենքի ուժը: Այդ պարագայում, ես կարծում եմ, որ մենք իսկապես ունենալու ենք մեր երազանքների երկիրը:

-Ի՞նչ միջոցներով են Ձեր նշած հեղափոխական ծրագրերն իրականացվելու:

-Երբ ինձ այս հարցը տալիս են, ասում եմ` ես էլ դրա մասնագետն եմ. եթե բժիշկն իր ոլորտի մասնագետն է, ուսուցիչն` իր, ապա ես էլ, լինելով տնտեսագետ, փող գտնելու և ստեղծելու մասնագետն եմ:
Մի կարևոր համեմատություն եմ ուզում անել. 1995թ.-ից մինչև 2007թ.-ը Արցախում հաջողվել է ստեղծել 31,5 մլրդ դրամանոց պետական բյուջե: Երբ 2007թ. վերջին ես ստանձնեցի վարչապետի պաշտոնը, 10 տարվա ընթացքում հաջողվեց այն հասցնել 115 մլրդ դրամի: Այսօր արդեն ԱՀ բյուջեն 122 մլրդ դրամ է: Առաջիկա տարիներին մենք պատրաստվում ենք այն հասցնել 200 մլրդ-ի: Այսինքն, միանշանակ, խոսքը վերաբերում է առաջին հերթին պետական միջոցներին` իհարկե, ներգրավելով նաև մասնավորի և քաղաքացիների հնարավորությունները: Որպես կանոն` փոքր գումարը փոքր եկամուտ է բերում, մեծը` մեծ: Այսինքն` եթե 31,5 մլրդ դրամանոց բյուջեի պարագայում ամեն տարի արձանագրում էինք 10 տոկոս տնտեսական աճ, այն ավելացնում 3-3,5 մլրդ դրամով, ապա այսօր մեկ տարվա ավելացվող գումարը 12-13 մլրդ դրամ է: Այսինքն, բյուջեի ծավալներից ելնելով, 3-4 տարվա կտրվածքով նախկինում ունեցած աճը հիմա ապահովում ենք արդեն մեկ տարվա ընթացքում,և գնալով այդ զարգացման տեմպն ավելի է մեծանալու, իհարկե, եթե ֆորսմաժորային իրավիճակներ չունենանք, իսկ ֆորսմաժորի վտանգը մեր պարագայում առաջին հերթին պատերազմն է: Մնացած դեպքերում ունենք բոլոր նախադրյալները, որպեսզի կարողանանք ապահովել տնտեսական կայուն զարգացում: Դրա համար մենք արդեն կոնկրետ ուղղություններ ենք նախանշել, որոնց լոկոմոտիվը հանդիսանալու է գյուղատնտեսությունը:

-Ի՞նչ ծրագրեր եք նախատեսում իրականացնել գյուղատնտեսության ոլորտում:

-Գյուղատնտեսության ոլորտում մենք նախատեսում ենք մինչև 10 հազար հա այգիների տունկ, որից
5 հազար հա-ն` նռան, իսկ մյուս կեսը` արքայանարինջի, տանձի, խնձորի, ինչպես նաև նոր պտղի` կիվիի այգիներին: Ի դեպ` Արցախը բավականին լավ պայմաններ ունի կիվիի մշակման համար:
Երկու զուգահեռ ծրագիր ենք իրականացնելու, որոնցից մեկը ոռոգման ջրով կապահովի այն հողատարածքները, որտեղ նախատեսվում է այգիների տունկ իրականացնել: Խոսքը Սարսանգի ջրերի` Թարթառի աջափնյա հատված տեղափոխելու և այն կայուն ոռոգովի դարձնելու մասին է, ինչի արդյունքում կջրարբիացնենք ավելի քան 10 հազար հա հողատարածք: Համեմատության համար նշեմ, որ մենք այսօր ունենք գրեթե նույնքան ոչ կայուն ոռոգվող տարածքներ: Դա էապես փոխելու է գյուղատնտեսության ոլորտում իրականացվող մեր քաղաքականությունը, ինչպես նաև այն պատկերը, որն առկա է արտադրության ոլորտում: Նախ` երաշխավորված արտադրանք է լինելու և երկրորդ` համախառն բերքի ծավալները մի քանի 100 անգամ աճելու են:
Իհարկե, շատ կարևոր է նաև գյուղմթերքի իրացման խնդիրը: Նշեմ, որ իրացման հնարավորությունների հետ կապված, պայմանավորվածություններ եմ ձեռք բերել «Սպայկա» ընկերության հետ: Փետրվարի վերջին այդ ընկերության ներկայացուցիչներն Արցախում էին: Նրանց կողմից Եվրոպայից հրավիրված մասնագետներն Արցախի տարբեր հատվածներում իրականացրել են ուսումնասիրություններ, թե որ մասում ինչ մրգատեսակ կարելի է աճեցնել: Առաջիկա ամիսների ընթացքում այդ ուսումնասիրությունների արդյունքներն ակնհայտ կլինեն, և ուղղորդիչ կհանդիսանան հետագա ծրագրերն իրագործելիս:

Գյուղատնտեսության համար հաջորդ շրջադարձային ծրագիրը, իմ կարծիքով, ոչխարաբուծության զարգացումն է: Այդ նպատակով ամիսներ առաջ իմ հորդորով մեր հայրենակիցը Քաշաթաղի շրջանի հյուսիսայի թև է ներկրել էդիլբայ ցեղատեսակը, որն իր քաշով և որակական այլ հատկանիշներով մոտ 3 անգամ գերազանցում է տեղականին: Փորձը հաջողվել է, և դա բավարար հիմք է այն պետական ծրագրով զարգացնելու համար: Մասնավորապես` առաջիկա 5 տարիներին նախատեսում ենք տարեկան 50 հազար մայր ոչխար ներկրել, արտոնյալ պայմաններով տրամադրել ոչխարաբուծությամբ զբաղվել ցանկացողներին, ինչն էլ հնարավորություն է տալու շատ կարճ ժամանակում ոչխարների թիվը հասցնել 500 հազարի` ճյուղն առաջատար դարձնելով` միաժամանակ հոգալով զբաղվածության խնդիրը: Հատկանշական է, որ ոչխարի մսի արտահանումն ունի մեծ հեռանկարներ, քանի որ բացի առկա մեծ պահանջարկից, այն նաև ֆինանսական առումով անհամեմատ շահավետ է:

-Դուք երկար տարիներ (2005թ. սկսած) ներգրավված եք եղել Արցախի պետականաշինության գործում, զբաղեցրել բարձր պաշտոններ, անշուշտ, տիրապետում եք Արցախում առկա խնդիրներին: Տնտեսական և, հատկապես, ներդրումային քաղաքականության ինչպիսի՞ տեսլական ունեք:

-Ինտենսիվ աշխատանքների արդյունքում հայ և օտարազգի անվանի գործարարների հետ ձեռք ենք բերել պայմանավորվածություններ Արցախում խոշոր ներդրումային ծրագրեր իրականացնելու համար: Դրանք կընդգրկեն գյուղատնտեսության, էներգետիկայի և հատկապես` վերամշակող արդյունաբերության ոլորտները: 10 հազար հա նոր այգիների տունկը ենթադրում է մոտ 40 վերամշակող գործարանների կառուցում, մոտ 20 և ավելի սառնարանային տնտեսությունների ստեղծում: Այդ ամենը, միանշանակ, պետք է իրականացվի տարբեր ներդրումային ծրագրերի միջոցով, ինչն էլ մեր քննարկումների առանցքն է հանդիսացել:

-Ի՞նչ նոր ծրագրեր կան էներգետիկ ոլորտի հետ կապված:

-Դրանք բազմաթիվ են: Կարծում եմ` ուշադրության է արժանի այն փաստը, որ իմ գլխավորած կառավարությանը հաջողվել է վերականգնվող էներգետիկայի զարգացման շնորհիվ Արցախը դարձնել էներգետիկ անկախ պետություն: Գաղտնիք չէ, որ պատերազմի տարիներին և դրանից հետո էներգետիկ առումով բավականին լուրջ խնդիրներ ունեինք: Այդ պատճառով, երբ Արցախը կիսապատերազմական վիճակում էր, և էներգակիրները, մասնավորապես` գազամատակարարումները, հիմնականում դրսից էին, մենք երկիրը պարենային և էներգետիկ առումներով ինքնաբավ դարձնելու խնդիր դրեցինք: Էներգետիկ անվտանգությունը մեզ կայուն տնտեսական զարգացման հնարավորություն էր տալու և հնարավոր ֆորս-մաժորների դեպքում մենք խնդիր չէինք ունենալու: Բարեբախտաբար, մեզ հաջողվեց փոքր ՀԷԿ-երի կառուցմամբ կատարել մեր առջև դրված գլխավոր խնդիրը` դառնալ ինքնաբավ: Ավելին` Արցախում արտադրվող էլեկտրաէներգիայի մի մասն այսօր արտահանվում է` բարձրացնելով Հայաստանի էներգետիկ անվտանգության մակարդակը:
Այսօր մենք երկրորդ կարևոր քայլն ենք ցանկանում ձեռնարկել, որը բխում է մեր ծրագրային կարևոր դրույթներից. խոսքն Արցախում էլեկտրամոբիլների կիրառման խրախուսման մասին է: Մենք հայտարարել ենք, որ մեր հաջողության պարագայում, բոլոր այն քաղաքացիները, ովքեր էլեկտրամոբիլ ձեռք բերելու ցանկություն կունենան, պետության կողմից կստանան աջակցություն` բանկային ավտովարկի տոկոսադրույքի սուբսիդավորման տեսքով: Եվ խոսքը վերաբերում է ոչ միայն մարդատար, այլ նաև բեռնատար ավտոմեքենաներին է վերաբերում: Էլեկտրոմոբիլներն էկոլոգիապես մաքուր են, տեխնիկապես ավելի անվտանգ, մատչելի, իսկ մյուս գլխավոր պատճառը այն է, որ լիցքավորումն իրականացվելու է սեփական ռեսուրսի միջոցով: Ըստ մեր ծրագրի` Արցախի հիմնական տրանսպորտային միջոցները մինչև 2030թ. պետք է փոխարինվեն էլեկտրականով: Ես ինքս վարում եմ էլեկտրոմոբիլ և միշտ կատակով ասում եմ` իմ բջջային հեռախոսն ավելի շատ գումար է ծախսում լիցքավորման համար, քան իմ էլեկտրական մեքենան: Պետք է փորձենք ծրագիրը համատարած և հասանելի դարձնել բոլորին: Սա ևս մեկ կարևոր քայլ է քաղաքացու ծախսերի նվազեցման և նրան ավելի լավ պայմաններ առաջարկելու համար:
Բացի այդ, այն բոլոր համայնքներում, որոնք գազաֆիկացված չեն, 1 կվտ էլեկտրաէներգիայի սակագինը 25 դրամից կհասցվի 15 դրամի: Իսկ գազաֆիկացված բնակավայրերի բոլոր այն քաղաքացիների համար, որոնք ցանկություն կունենան անցում կատարել էլեկտրաէներգիային, կրկին նույն սակագինը կսահմանվի:
Պարենային ինքնաբավության մասին խոսելիս ցանկանում եմ հիշեցնել, որ 2007թ.-ի համեմատ, Արցախում համախառն բերքի ծավալներն ավելացել են 3-3,5 անգամ` հասնելով 160-170 հազար տոննայի: Այսինքն` այսօր տեղական արտադրանքի շնորհիվ ամբողջությամբ ապահովվում է Արցախի ցորենի ներքին պահանջարկը և, ավելին, դրանից մոտ երկու անգամ ավելի արտահանվում է Հայաստան: Որպես ամփոփում կասեմ հետևյալը. Արցախն այսօր ինքնաբավության բարձր մակարդակ ունի, և դրան մեզ հաջողվել է հասնել անցած 10 տարիների անխոնջ աշխատանքի արդյունքում, իսկ գալիք տարիներին աշխատանքները կծավալվեն Մայր հայրենիքի պարենային անվտանգության ապահովման ուղղությամբ:

Մեր քաղաքականության հիմքում մարդն է` որպես բացարձակ արժեք, և պետությունն իր գործիքակազմով գործադրելու է բոլոր ջանքերն ավելի ապահով քաղաքացի ունենալու համար»,- մեջբերում եմ Ձեր խոսքից: Ի՞նչ ծրագրեր կան, որոնք արտացոլում են խոցելի խմբերի, օրինակ` հաշմանդամների շահերը:
-Անվճար առողջապահական և կրթական համակարգեր ստեղծելու, բնակարանային խնդիրն իսպառ լուծելու հնարավորությունները ԱՀ բոլոր քաղաքացիների` նաև խոցելի խմբերի համար են ստեղծվում: Բայց հիմնական գործիքակազմը, որ մենք նախատեսում ենք այդ խմբերի համար, սոցիալական

տարբեր երաշխիքների տրամադրումն է: Այսինքն` մեր երկրի սահմանափակ կարողություններ ունեցող յուրաքանչյուր քաղաքացի իր ընթացիկ բուժումները ստանալու հնարավորություն է ունենալու ոչ միայն Արցախում, այլ նաև արտասահմանում: Եվ եթե կա գոնե մեկ տոկոս բուժման հնարավորություն, որից հետո քաղաքացին կունենա լիարժեք կյանք, ապա այդ մեկ տոկոսը, անպայման, օգտագործվելու է:
Հետևողական քաղաքականություն է տարվելու սոցիալական երաշխիքների ավելացման, թոշակների և աշխատավարձերի բարձրացման ուղղությամբ նաև:
Անցած տասը տարիների ընթացքում մեր երկրում աշխատավարձերն ու թոշակները բարձրացվել են մի քանի անգամ, և տնտեսական զարգացման այս տեմպը շարունակելու դեպքում (իսկ դրա համար կան բոլոր նախադրյալները), առաջիկա տարիներին բարձրացվելու են և՛ թոշակները, և՛ աշխատավարձերը, և՛ նպաստները: Իմ կողմից թվարկված տնտեսական բոլոր ծրագրերի իրագործման արդյունքում ստեղծվելու են մեծ թվով աշխատատեղեր, ինչն էլ լուծելու է զբաղվածության հիմնական խնդիրը:

-Դուք ծրագրում եք նաև մինչև 2030թ.-ը Արցախում բնակչության թիվը 150 հազարից հասցնել 200 հազարի, կմանրամասնե՞ք` ինչպես:
-Մենք այսօր կարող ենք համարձակ հայտարարել, որ հայրենադարձության շատ մեծ ծրագիր ենք նախապատրաստում` հատկապես Քաշաթաղի շրջանում:
Ինչպես արդեն հայտարարել եմ, պետական և բարեգործական միջոցներով պետք է իրականացվի Խնձորեսկ-Կովսական-Մեխակավան-Հադրութ ճանապարհի ասֆալտապատման ծրագիրը: Մեզ համար այս ճանապարհը կենսական նշանակություն ունի թե՛ հայրենադարձության կազմակերպման և թե,՛ ընդհանրապես, այդ տարածքների լիարժեք զարգացման առումով, հատկապես, որ այդ հատվածում ունենք չիրացված հսկայական ներուժ: Ավելին, Քաշաթաղի շրջանում մենք պատրաստվում ենք իրականացնել վարչատարածքային նոր բաժանում. ամբողջ հարավային թևը պետք է դարձնենք նոր շրջան, իսկ հյուսիսային թևը` Բերձոր շրջկենտրոնով, առանձին շրջան, ինչպես նաև ձևավորելու ենք ևս մեկ շրջան` ութերորդը Արցախի համար: Այստեղ լայն թափով կմեկնարկի բնակարանաշինության և ենթակառուցվածքների ստեղծման ծրագիր:
Բնական աճի խթանման հետ կապված նոր քաղաքականություն ենք մշակել: Մինչ այն ներկայացնելը, պետք է նշեմ, որ 2008 թվականից մեր երկրում գործում են բնակչության բնական աճի խթանման մի շարք ծրագրեր: Մենք պատրաստվում ենք վերանայել այդ ծրագրերը` բարձրացնելով տրամադրվող միանվագ ֆինանսական աջակցության չափը: Առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնելու ամուսնությունների խրախուսման ծրագրին` գործող 300 հազար ՀՀ դրամ աջակցությունը` հասցնելով 1 մլն դրամի: Սակայն դրամաշնորհի ավելացումը պայմանավորված է լինելու հարսանեկան արարողության կազմակերպմամբ, քանի որ այն համարում ենք մեր ազգային-ավանդական կարևոր ծեսերից մեկը, որը, մեր կարծիքով, ֆինանսական գործոնով պայմանավորված, ժամանակի ընթացքում մոռացվում է: Մյուս կողմից այն ունի նաև տնտեսական բաղադրիչ, որը նպաստում է ոլորտը սպասարկող ծառայությունների աշխուժացմանը:

Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի

Շարունակությունը կարդացեք այս հղումով


Բախվել են «Mercedes»-ն ու քաղաքապետարանում հաշվառված տրակտորը․ տրակտորի անվահեծը պոկվել ու շպրտվել է

Բախվել են «Mercedes»-ն ու քաղաքապետարանում հաշվառված տրակտորը․ տրակտորի անվահեծը պոկվել ու...

16:33

Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը (Տեսանյութ)

Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը...

16:27

Tech Week 2026-ը կկայանա Գորիսում․ Tech Week Vanadzor-ն ամփոփեց արդյունքները

Tech Week 2026-ը կկայանա Գորիսում․ Tech Week Vanadzor-ն ամփոփեց...

16:02

Պարոնյան-Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացուցային համակարգով

Պարոնյան-Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացուցային...

15:49

Ախր շատ երիտասարդ եք, խի՞ եք ձեզ այս վիճակում դնում. Գեղամ Մանուկյանը՝ գլխավոր դատախազին

Ախր շատ երիտասարդ եք, խի՞ եք ձեզ այս վիճակում դնում. Գեղամ Մանուկյանը՝ գլխավոր...

15:35

Վթարային ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում հուլիսի 8-9-ը

Վթարային ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում հուլիսի...

15:19

«Հայկական տետր». Լույս է տեսել Նատալյա Գառնիցի բանաստեղծությունների ժողովածուն

«Հայկական տետր». Լույս է տեսել Նատալյա Գառնիցի բանաստեղծությունների...

14:45

ՔՊ պատգամավորների ելույթների բովանդակությունն ուղղակի աբսուրդի աստիճանի է հասնում. Մինասյան

ՔՊ պատգամավորների ելույթների բովանդակությունն ուղղակի աբսուրդի աստիճանի է հասնում....

14:17

Օդի ջերմաստիճանը հուլիսի 7-11-ին աստիճանաբար կբարձրանա. Սուրենյան

Օդի ջերմաստիճանը հուլիսի 7-11-ին աստիճանաբար կբարձրանա....

13:38

Առաջ գոնե միայն Փաշինյանին էիք զեկուցում հիմա ամբողջ ՔՊ խմբակցությա՞նը, հա՞, այդքան ընկնե՞լ. Քրիստինե Վարդանյանը՝ Գլխավոր դատախազին

Առաջ գոնե միայն Փաշինյանին էիք զեկուցում հիմա ամբողջ ՔՊ խմբակցությա՞նը, հա՞, այդքան ընկնե՞լ....

13:16

Ես այս պահին աշխատանքի վայրում չեմ, բայց ձերբակալված էլ չեմ. Սոթքի վարչական ղեկավար. Aysor.am

Ես այս պահին աշխատանքի վայրում չեմ, բայց ձերբակալված էլ չեմ. Սոթքի վարչական ղեկավար....

13:12

Ձերբակալել են «Միասնական Վարդենիս» խմբակցության և Սոթքի վարչական ղեկավարներին

Ձերբակալել են «Միասնական Վարդենիս» խմբակցության և Սոթքի վարչական...

12:34

ԱԺ-ն քննարկում է ընդդիմադիր պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու հարցը

ԱԺ-ն քննարկում է ընդդիմադիր պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու...

11:45

Երբեք չեմ ընտրի Սարգիս Խանդանյանին, ով ուրացել է Արցախը․ նա ներկայացնում է ՔՊ-ն և ոչ՝ ՀՀ-ն․ Լիլիթ Գալստյան

Երբեք չեմ ընտրի Սարգիս Խանդանյանին, ով ուրացել է Արցախը․ նա ներկայացնում է ՔՊ-ն և ոչ՝ ՀՀ-ն․ Լիլիթ...

11:21

Շառլ Ազնավուրի արձանի պաշտոնական բացումը հուլիսի 18-ին է

Շառլ Ազնավուրի արձանի պաշտոնական բացումը հուլիսի 18-ին...

11:11

Ջրանջատում՝ Մալիշկայում

Ջրանջատում՝ Մալիշկայում

10:52

Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

10:27

«Եթե Կտրիճ Ներսիսյանը Վազգեն Գալստանյանի եւ Գեւորգ Աջապահյանի կալանավորումը ապօրինի է համարում, ուրեմն կիսում է ռազմական հեղաշրջում անելու պլանները»․ Փաշինյան

«Եթե Կտրիճ Ներսիսյանը Վազգեն Գալստանյանի եւ Գեւորգ Աջապահյանի կալանավորումը ապօրինի է համարում,...

10:08

ԲՐԻԿՍ-ի առաջնորդները դատապարտում են Իրանի վրա հարձակումները

ԲՐԻԿՍ-ի առաջնորդները դատապարտում են Իրանի վրա...

09:48

7 միջպետական և 5 հանրապետական նշանակության ճանապարհների 47 վթարավտանգ տեղամասերում աշխատանքներ են իրականացվել

7 միջպետական և 5 հանրապետական նշանակության ճանապարհների 47 վթարավտանգ տեղամասերում աշխատանքներ են...

09:29

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ-ն հավաքում է տեղեկություններ մի խումբ հոգևորականների վերաբերյալ

«Ժողովուրդ». ՔՊ-ն հավաքում է տեղեկություններ մի խումբ հոգևորականների...

09:44

«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը արտոնյալ է ՔՊ թիմում, բայց հետ քաշված

«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը արտոնյալ է ՔՊ թիմում, բայց հետ...

09:23

«Փաստ». Կյանքը «լավացել է», իսկ ժողովուրդը դա ամենևին չի զգում

«Փաստ». Կյանքը «լավացել է», իսկ ժողովուրդը դա ամենևին չի...

09:02

«Ժողովուրդ». Ռեկտորի շրջանակը փորձում է պարզել` ով է «ներկայացրել» իրավիճակը

«Ժողովուրդ». Ռեկտորի շրջանակը փորձում է պարզել` ով է «ներկայացրել»...

09:28

«Ժողովուրդ». Դատական նիստերը հետաձգում են, որ վաղեմության ժամկետով Ջալալ Հարությունյանին ազատեն պատասխանատվությունից

«Ժողովուրդ». Դատական նիստերը հետաձգում են, որ վաղեմության ժամկետով Ջալալ Հարությունյանին ազատեն...

09:13

«Փաստ». Մոպեդները կդառնան պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոց. նախագիծ

«Փաստ». Մոպեդները կդառնան պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոց....

09:34

«Հրապարակ». Չի մերժում, բայց համոզում է

«Հրապարակ». Չի մերժում, բայց համոզում է

09:18

«Փաստ». Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում

«Փաստ». Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ...

09:03

«Իրավունք». ՔՊ-ում երեկ թեժ է եղել. ՔՊ-ական կանայք, կոնկրետ «դեբոշ են» սարքել

«Իրավունք». ՔՊ-ում երեկ թեժ է եղել. ՔՊ-ական կանայք, կոնկրետ «դեբոշ են»...

09:55

«Փաստ». Սյունիքի մարզի չորս դպրոց միաձուլվում է

«Փաստ». Սյունիքի մարզի չորս դպրոց միաձուլվում է

09:48

«Իրավունք». ՔԿ–ից 590 հազար դոլար հափշտակողը նախարարի կուրսեցի՞ն է

«Իրավունք». ՔԿ–ից 590 հազար դոլար հափշտակողը նախարարի կուրսեցի՞ն...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է կատարվում իրավապահ համակարգում. պատգամավորը 1 տոննա կոկաինը տեսնելու գրություն է ուղարկել ՔԿ

«Ժողովուրդ». Ինչ է կատարվում իրավապահ համակարգում. պատգամավորը 1 տոննա կոկաինը տեսնելու գրություն...

09:28

«Փաստ». Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային

«Փաստ». Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի...

09:02

«Փաստ». Օխլոկրատիայի հետևանքը... օդիոզ իշխանություն

«Փաստ». Օխլոկրատիայի հետևանքը... օդիոզ իշխանություն

09:55

«Փաստ». Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին

«Փաստ». Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին

09:49

«Ժողովուրդ». ՊԲ նախկին հրամանատարին տեղափոխել են Վարդաշենի մեկուսարան. քրեական գործը դատարանում է

«Ժողովուրդ». ՊԲ նախկին հրամանատարին տեղափոխել են Վարդաշենի մեկուսարան. քրեական գործը դատարանում...

09:35

«Հրապարակ». Հավաքների «մասսովկա» ՔՊ–ականներն են ապահովում

«Հրապարակ». Հավաքների «մասսովկա» ՔՊ–ականներն են...

09:18

«Փաստ». Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային Կովկասում

«Փաստ». Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային...

09:02

«Ժողովուրդ». 71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար. թվեր

«Ժողովուրդ». 71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար....

09:19

«Հրապարակ». «Զենքը դրել են գլխիս, ասել՝ դիր»

«Հրապարակ». «Զենքը դրել են գլխիս, ասել՝ դիր»

09:02

«Փաստ». Ճշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման կարգում

«Փաստ». Ճշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման...

09:49

«Փաստ». Բյուջեի միջոցներով համերգ՝ «ընտրյալների» համա՞ր

«Փաստ». Բյուջեի միջոցներով համերգ՝ «ընտրյալների»...

09:34

«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ տգետները

«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ...

09:18

«Ժողովուրդ». «Հեռացման իրավունքները». վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական աշխատանքները կջնջվեն համացանցից

«Ժողովուրդ». «Հեռացման իրավունքները». վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական...

09:03

«Ժողովուրդ». ՀՀ զբոսաշրջության ոլորտը նպատակ ունկ 20% աճ գրանցել, սակայն 2025-ի առաջին եռամսյակում 9.6%-ով նվազել է

«Ժողովուրդ». ՀՀ զբոսաշրջության ոլորտը նպատակ ունկ 20% աճ գրանցել, սակայն 2025-ի առաջին...

09:55

«Հրապարակ». Հրահանգ է իջել, որ ուղերձներում նպատակահարմար չէ անդրադառնալ Շուշիի ազատագրմանը

«Հրապարակ». Հրահանգ է իջել, որ ուղերձներում նպատակահարմար չէ անդրադառնալ Շուշիի...

09:42

«Հրապարակ». Կրակն են ընկել «ապօրինի գույքի» ձեռը

«Հրապարակ». Կրակն են ընկել «ապօրինի գույքի» ձեռը

09:35

«Հրապարակ». Արցախի նախագահի թեկնածուների փնտրտուք է

«Հրապարակ». Արցախի նախագահի թեկնածուների փնտրտուք է

09:17

«Ժողովուրդ». 34 մլն դրամ ջազի միջազգային օրվա առթիվ. որքան գումար է ծախսվել միջոցառման համար եւ ինչպես

«Ժողովուրդ». 34 մլն դրամ ջազի միջազգային օրվա առթիվ. որքան գումար է ծախսվել միջոցառման համար եւ...

09:02

Շուշիի ազատագրման տարեդարձը մսխված է, սակայն ոչինչ անվերադարձ կորսված չէ. Սերժ Սարգսյան

Շուշիի ազատագրման տարեդարձը մսխված է, սակայն ոչինչ անվերադարձ կորսված չէ. Սերժ...

09:45

«Ժողովուրդ». Փաշինյանը նպատակ ունի վերից վար փոխել ՔՊ վարչությունը

«Ժողովուրդ». Փաշինյանը նպատակ ունի վերից վար փոխել ՔՊ...

09:35

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել Սյունիքում

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել...

09:27

«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է

«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է

09:09

«Փաստ». Կառավարության որոշումը դեռ չկա, բայց «պրոցեսները» գնում են

«Փաստ». Կառավարության որոշումը դեռ չկա, բայց «պրոցեսները» գնում...

09:53

«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանի թիմը չի պատրաստվում «զիջել դիրքերը». ընտրությունները կարող են կուլմինացիոն լինել

«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանի թիմը չի պատրաստվում «զիջել դիրքերը». ընտրությունները կարող են...

09:45

«Փաստ». Գիշերներն ինչո՞ւ են ջուրն անջատում

«Փաստ». Գիշերներն ինչո՞ւ են ջուրն անջատում

09:36

«Հրապարակ». ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են

«Հրապարակ». ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են

09:28

«Ժողովուրդ». Ուղիղ սպառնալիքներ, քննարկում իրավապահ համակարգում. թիրախում «Հայաստան» խմբակցության երկու պատգամավորներ են

«Ժողովուրդ». Ուղիղ սպառնալիքներ, քննարկում իրավապահ համակարգում. թիրախում «Հայաստան» խմբակցության...

09:15

«Հրապարակ». Դատել են Հայկ Սարգսյանին ու Դիանա Գասպարյանին

«Հրապարակ». Դատել են Հայկ Սարգսյանին ու Դիանա...

09:02

Ո՞վ կընտրվի ԲԴԽ անդամ.ԱԺ նիստն` ուղիղ

Ո՞վ կընտրվի ԲԴԽ անդամ.ԱԺ նիստն` ուղիղ

10:02

«Հրապարակ». ԱԺ-ում ծնունդ էին նշում ե՛ւ իշխանականները, ե՛ւ ընդդիմադիրները

«Հրապարակ». ԱԺ-ում ծնունդ էին նշում ե՛ւ իշխանականները, ե՛ւ...

09:52

«Իրավունք». Փաշինյանը Ավինյանին հրահանգել է ոչ մի դեպքում Նոր Նորքի թաղապետին չկպնել

«Իրավունք». Փաշինյանը Ավինյանին հրահանգել է ոչ մի դեպքում Նոր Նորքի թաղապետին...

09:44

«Հրապարակ». Գյումրիում իշխանությունը խլելու օպերացիաներ են սկսել

«Հրապարակ». Գյումրիում իշխանությունը խլելու օպերացիաներ են...

09:35

«Ժողովուրդ». 6 գնում 1 օրում՝ Մարտունու մշակույթի տան համար. քաղաքապետ Հովեյանի կասկածելի գործարքները

«Ժողովուրդ». 6 գնում 1 օրում՝ Մարտունու մշակույթի տան համար. քաղաքապետ Հովեյանի կասկածելի...

09:17

«Ժողովուրդ». Ինչու է Նարեկ Գրիգորյանն իր աղջկա անունը Սմայլիկ դրել եւ բողոքում ԱԺ ամբիոնից

«Ժողովուրդ». Ինչու է Նարեկ Գրիգորյանն իր աղջկա անունը Սմայլիկ դրել եւ բողոքում ԱԺ...

09:02

«Ժողովուրդ». Միջնորդել են հրթիռները նորից փորձաքննության ենթարկել

«Ժողովուրդ». Միջնորդել են հրթիռները նորից փորձաքննության...

09:55

«Փաստ». Ավելի քան 2,5 մլն դիտում. ո՞րն է Ռոբերտ Քոչարյանի ֆենոմենը

«Փաստ». Ավելի քան 2,5 մլն դիտում. ո՞րն է Ռոբերտ Քոչարյանի...

09:44

«Հրապարակ». Փաշինյանի վիճակն ավելի է բարդացել

«Հրապարակ». Փաշինյանի վիճակն ավելի է բարդացել

09:33

«Հրապարակ». Չգիտեն՝ ինչ անեն Փաշինյանի հետ

«Հրապարակ». Չգիտեն՝ ինչ անեն Փաշինյանի հետ

09:23

«Փաստ». Ասում են՝ մենք հզոր ենք, տեսեք՝ էսա ինչ ենք անում, իսկ ընտրություններում էլի նույն արդյունքն է

«Փաստ». Ասում են՝ մենք հզոր ենք, տեսեք՝ էսա ինչ ենք անում, իսկ ընտրություններում էլի նույն...

09:03