Արցախի Հանրապետության ոստիկանությունը պարզաբանում է տարածել` կապված Սամվել Բաբայանի` ընդդեմ Արցախի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության վեճի կապակցությամբ վարչական դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հետ:
«Վարչական դատարանը վճռել է մերժել Սամվել Անդրանիկի Բաբայանի հայցն ընդդեմ Արցախի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության՝ 2006 թվականի սեպտեմբերի 11-ի հաշվառումից հանելու վերաբերյալ այլևս իրավաբանական ուժ չունեցող վարչական ակտը ոչ իրավաչափ ճանաչելու և որպես ածանցյալ պահանջ՝ ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքի Վ.Մամիկոնյան փողոցի թիվ 19 շենքի բնակարան 10 հասցեում և ԼՂՀ ընտրողների ռեգիստրում հաշվառումը, ԼՂՀ քաղաքացու ընտրական իրավունքը վերականգնելու պահանջների մասին: Վարչական դատարանը գտել է, որ հայցվոր Սամվել Անդրանիկի Բաբայանին հաշվառումից հանելու գործընթացի իրավաչափությունը չի կարող ստուգվել ներկայացված հայցատեսակի՝ ճանաչման հայցի շրջանակներում, այլ այն կարող է ստուգվել ԼՂՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված՝ վիճարկման հայց ներկայացնելու վարույթի շրջանակներում: Հայցվորը զրկված էր նման հայց ներկայացնելու իրավունքից, քանի որ վարչական ակտն ընդունվելու պահից անցել էր շուրջ 13 տարի, և բաց էր թողնված դատավարական ժամկետը՝ երկու ամիս: Միևնույն ժամանակ հարկ ենք համարում նշել, որ ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ոչ իրավաչափ ճանաչելու այլևս իրավաբանական ուժ չունեցող միջամտող վարչական ակտը, եթե հայցվորն արդարացիորեն շահագրգռված է ակտը ոչ իրավաչափ ճանաչելու մեջ՝ հետևյալ նպատակներով. -առկա է նմանատիպ իրավիճակում նմանատիպ միջամտող վարչական ակտ կրկին ընդունելու կամ գործողություն կրկին կատարելու վտանգ. -հայցվորը մտադիր է պահանջել գույքային վնասի հատուցում, կամ -դա նպատակ է հետապնդում վերականգնելու հայցվորի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը: Սակայն հայցվորը հետապնդել է վիճարկման հայցին բնորոշ՝ որոշակի իրավունքներ վերականգնելու նպատակ: Հ.Գ. Եթե հայցվորն արդարացիորեն շահագրգռված էր ճանաչման հայցով ակտը ոչ իրավաչափ ճանաչելու մեջ, կարող էր վճիռը բողոքարկել Արցախի Հանրապետության վերաքննիչ դատարան»,- ասված է հաղորդագրության մեջ:
16:37
16:19
16:09
15:49
15:28
15:05
13:48
13:29
13:12
09:45
09:34
09:18
09:02
14:35
14:15
13:57
13:32
13:17
13:04
12:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01