Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը ուղերձ է հղել, որում, մասնավորապես, ասված է. «Հաշվի առնելով Հայաստանում և հարևան մյուս երկրներում տիրող կորոնավիրուսային իրավիճակը, համարում եմ, որ անհրաժեշտ է հայտարարել արտակարգ դրություն: Եվ ինչքան շուտ մենք դա անենք, այնքան մեծ կլինի աղետից խուսափելու հնարավորությունը: Արցախը և Հայաստանը իրաից մեկուսացված տարածքներ չեն: Այո, այսօր սահմանին վերահսկողություն իրականացվում է, բայց ուշադրություն են դարձնում միայն ակնհայտ ախտանիշներ ունեցող մարդկանց, սակայն վիրուսի ինկուբացիոն ժամանակահատվածը 14 օր է: Մարդը կարող է լինել վարակակիր, վիրուսի փոխանցող` չիմանալով իր հիվանդ լինելու մասին: Բացի այդ, մենք ունենք սահմաններ այլ պետությունների հետ, որտեղ կան` թե հիվանդությունների առանձին դեպքեր կամ՝ արդեն իսկ հայտարարված է համաճարակի մասին: Իրանում, որի հետ մենք ունենք 105 կմ սահման, գրանցված է ավելի քան 16 հազար դեպք և գրեթե հազար մահ: Այս սահմանը, իհարկե, փակ է մարդկանց համար, բայց ոչ` կենդանիների և թռչունների համար, որոնք կարող են լինել վիրուսակիր: Ցավոք, այսօր մենք չենք կարող բացարձակ համոզվածությամբ պնդել, որ Արցախում չկա կորոնավիրուս: Սակայն, եթե նույնիսկ դա դեռ այդպես է, մենք պետք է հրատապ միջոցներ ձեռնարկենք վարակի ներթափանցումը կանխելու և համաճարակ թույլ չտալու համար: Նման իրավիճակում բժիշկներն ու համաճարակաբանները միայն մեկ խորհուրդ են տալիս՝ հայտարարել արտակարգ դրություն, փակել սահմանները, չեղարկել զանգվածային միջոցառումները և խստրեն պահպանել կարանտինի պահանջները: Մեզ անհրաժեշտ է ձեռնարկել բոլոր արտակարգ միջոցառումները, որոնք այժմ ձեռնարկվում են Հայաստանում: Անհրաժեշտ է Արցախը ապահովել թեստերով, դիմակներով, ալկոհելերով և, իհարկե, մասնագետներով, որոնք ունակ են վերահսկել իրավիճակը: Անհրաժեշտ է նաև պաշտպանել բժիշկների առողջությունը: Սիրելի՛ արցախցիներ, Ես կպահանջեմ, որ այդ որոշումը կայացվի իշխանությունների կողմից: Բայց մինչ իշխանությունները մտածում և ձգձգում են, մենք պետք է պատասխանատվություն ստանձնենք սեփական և մեր հարազատների առողջության համար: Ես կոչ եմ անում ինքնուրույն պահպանել արտակարգ դրության պահանջները»-նշված է Բալասանյանի գրասենյակից տարածված հաղորդագրության մեջ:
17:02
16:37
16:19
16:09
15:49
15:28
15:05
13:48
13:29
13:12
09:45
09:34
09:18
09:02
14:35
14:15
13:57
13:32
13:17
13:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01