Էսօր էս ինչ ծանր նիստ ստացվեց, սա էլ չենք քվեարկում: Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ պարզվեց, որ իր հանձնարարականը չի կատարվել։ Մասնավորապես՝ քննարկվում էր քաղաքաշինության կոմիտեին 26 մլն դրամ հատկացնելու հարցը։ Գումարը նախատեսվում է ծախսել մոդուլային տեսակի մանկապարտեզի նախագծի մշակման եւ փորձաքննության ծառայության համար։ Վարչապետին զայրացրեց այն, որ քաղաքաշինության կոմիտեն իրեն հատկացված միջոցներն ամբողջությամբ չի ծախսելու, տարեվերջում թերակատարում է ունենալու, եւ վերոնշյալ չափով գումար է լինելու ավելցուկ։ Եվ, նրա խոսքով, անհրաժեշտություն չկա այս պահին այդ 26 մլն դրամը կոմիտեին տրամադրելու, քանի որ գուցե այլ տեղում ավելի արդյունավետ է այս պահին ծախսելը։ «Գործնականում մենք ամեն շաբաթ այս խնդրին անդրադառնում ենք, ինչքա՞ն կարելի է նույն բանի մասին անընդհատ ասել: Մի անգամ ասվում է, կամ պետք է արվի, կամ լինի հիմնավորումը, որ սա այն դեպքն է, որ հանձնարարության տրամաբանության մեջ է: Ուրիշ տարբերակ չկա»,-ասաց նա: Վարչապետը դիմեց Ղուլարյանին՝ նշելով. «Հիմա եթե 2020 թվականի արդյունքներով պարզվեց, որ Քաղաքաշինության կոմիտեն իր գումարներից 26 մլն պակաս է ծախսել, էս խոսակցությունը դառնալու է մեծ պատմություն: Եթե մենք տարվա վերջում 10 մլն դրամ չենք ծախսելու, իսկ էսօր կան ուրիշ ծրագրեր, որոնք սպասում են ֆինանսավորման, մենք ինչու ենք հիմա այդքան գումար ուզում: Բոլորս գիտենք, որ թերակատարելու ենք, բայց գալիս շատ փող ենք տալիս: 26 մլն դրամը ուրիշ տեղ ծախսելու ավելի արդյունավետ տեղ կա: Էսօր սա էլ չենք քվեարկում»,-ասաց Փաշինյանը: Նա բարկացած շարունակեց. «Հանձնարարականը, որ տրվում է, պետք է կատարվի, կամ էլ պետք է հիմնավորում լինի, որ դա հնարավոր չէ կատարել: Բանավոր խոսակցությունները դադարեցրեք: Այսպես չի լինի: Սա էլ արդեն երկրորդ անգամն եմ զգուշացնում: Ես ստիպված հրապարակային եմ իմ հանձնարարականներին վերադառնում: Այլեւս նման բան չկրկնվի: Որտեղ կրկնվեց նման դեպք, ես ստիպված եմ լինելու միջոցներ ձեռնակել»,- ասաց վարչապետը:
19:06
18:35
18:09
17:46
17:33
17:29
17:21
17:00
16:46
16:15
15:56
15:44
15:18
15:02
14:55
14:44
14:43
14:35
14:33
14:30
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02